Լրահոս

01.12.2009 17:31

Գյումրիում տնտեսական ճգնաժամի դեմ պայքարում են ինտերնետային կայքերի միջոցով

Այսօր Գյումրիում բացվել է բիզնես պորտալ ինտերնետային կայքէջ, որը հեղինակների կարծիքով կհետաքրքրի գործարար աշխարհին: Այն գործարարների համագործակցության ցանց է լինելու, և  փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի Շիրակի մասնաճյուղի պատասխանատուների հավաստմամբ՝ կայքէջի միջոցով  գործարարները հնարավորություն կստանան  հեշտությամբ  հաղթահարելու տնտեսական ճգնաժամը:

Միջոցառման ժամանակ ոլորտի մասնագետները  կարծիք են հայտնել, թե  բիզնեսի խթանման  և ճգնաժամը հաղթահարելու համար սա ավելի կարևոր քայլ է, քան թեկուզ վարկային օժանդակությունը բիզնեսին:

«Այսօր ֆինանսների պակաս չկա և երբևիցե չի եղել: Մեր կազմակերպության կողմից լայնամասշտաբ վարկավորման ծրագիր է իրականացվել ավելի շատ, քան անցած տարիներին: Խնդիրն այլ է. խնդիրը ճգնաժամի և հետևանքների մասին է, և ամեն ինչ չէ, որ պայմանավորված է ֆինանսներով: Շուկան նեղացել է, բնակչության վճարունակությունը՝ քչացել, և այս հանգամանքը մեծ ազդեցություն է ունենում գործարարների վրա: Բայց կամաց-կամաց դուրս ենք գալիս իրավիճակից»,- լավատեսորեն նշել է ՓՄՁԶԱԿ Գյումրու  կառույցի ղեկավար Արթուր Զաքարյանը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։