Լրահոս

02.12.2010 14:20


Էդուարդ Շարմազանով. «ԵԱՀԿ գագաթաժողովը չբավարարեց Ադրբեջանի սպասումները»

Էդուարդ Շարմազանով. «ԵԱՀԿ գագաթաժողովը չբավարարեց Ադրբեջանի սպասումները»

Անդրադառնալով Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովին ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ այնտեղ հայկական կողմի համար, ընդհանուր առմամբ, դրական տարերն ավելի շատ էին:

-Կցանկանայի առանձնացնել ՌԴ նախագահի ելույթը, որտեղ նա հստակ նշեց, որ հիմնախնդրի կարգավորման հարցում ուժի և դրա սպառնալիքի կիրառումը բացարձակապես անթույլատրելի է: Իսկ ԼՂ հիմնահարցում ուժի սպառնալիքներով մշտապես հանդես է գալիս Ադրբեջանի ղեկավարությունը: Պարզ է, որ այս մեսիջն ուղղված էր հենց ադրբեջանական քաղաքական «իսթեբլիշմենթին»,-ասել է Է. Շարմազանովը:

ՀՀԿ մամուլի խոսնակը կարևորել է նաև ԱՄՆ պետքարտուղարի և Ֆրանսիայի վարչապետի ելույթները.

-Այս հայտարարությունները ոչ միայն չեզոքացրեցին Լիսաբոնի հռչակագրում առկա ընդհանրական դրույթները, այլ ևս մեկ անգամ վերահստատվեցին, որ համանախագահ երկրները կարևորում են հիմնախնդիրը երեք հիմնարար սկզբունքների հիմնա վրա կարգավորելու իրենց կամքը: Իսկ թե հատկապես ո՞ր երկիրն է առանձնացնում կարգավորման հիմքում ընկած սկզբունքներից միայն մեկը և դրա վրա արտաքին քաղաքականություն կառուցում, կարծում եմ, որ բոլորին էլ հասկանալի է: Այսինքն՝ ԱՄՆ պետքարտուղարը հստակ մեսիջ հղեց Ադրբեջանին առ այն, որ իրենց համար Ադրբեջանի այդ քաղաքականությունն անթույլատրելի է։

Նա նաև ավելացրել է, որ Աստանայում արված հնգակողմ հայտարարության նրբությունն այն էր, որ այնտեղ հղում է կատարվում ՄԱԿ-ի կանոնադրությանը, համաձայն որի՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը ոչ միայն սկզբունք է, այլ՝ նպատակ, իսկ սկզբունքները պետք է ծառայեն, որպեսզի իրագործվի նպատակները.

-Սա շատ կարևոր է, քանի որ առաջին անգամ է, որ ԼՂ հարցի կարգավորման գործընթացում հղում է արվում ՄԱԿ-ի կանոնադրությանը: Կարծում եմ՝ ադրբեջանցիներն այս առումով շատ մտածելու բաներ կունենան: Հայկական կողմի համար այս կարևոր ազդակների մասին է խոսում Ադրբեջանի նախագահի դեմարշը՝  նախագահների հանդիպումից հրաժարումը: Արդեն այսօր էլ պարզ է, որ ԵԱՀԿ գագաթաժողովը չբավարարեց Ադրբեջանի սպասումները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը