«Wikileaks»–ի նոր բացահայտումները Հայաստանում թրաֆիքինգի և քրեական «ռազբորկաների» մասին
«Wikileaks»-ը հրապարակել է փաստաթղթեր, որտեղ ամերիկացի դիվանագետներն իրենց մտահոգությունն են հայտնում Հայաստանում տիրող գործազրկության սարսափելի մակարդակի վերաբերյալ, ինչը բազմաթիվ կանանց դրդում է զբաղվել մարմնավաճառությամբ։ Այնտեղ ասվում է, որ Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը հայտարարել է՝ մարմնավաճառությամբ են զբաղվում արդեն անգամ 11-12 տարեկան աղջիկները, և փող աշխատելու նպատակով ավելի ու ավելի շատ ծնողներ են իրենց անչափահաս աղջիկներին ուղարկում Թուրքիա և ԱՄՆ։ Նշվում է, որ մինչդեռ երկրի իշխանությունները մտահոգված չեն այս ամենով։ Հայաստանի գլխավոր դատախազը վստահեցնում է, որ դիվանագետների հետ զրուցած մարմնավաճառները ստել են, և նա մեջբերել է հայկական «բոզի շառից հեռու մնացեք» ասացվածքը։ Տեղական ՀԿ-ների ներկայացուցիչները ամերիկացի դիվանագետներին հայտնել են, որ իրականում ոստիկանությունը նպաստում է մարմնավաճառության տարածմանը։ Կանայք բողոքել են, որ ոստիկանությունում իրենց հանդեպ ուժ կիրառելով քննիչները ստիպել են կոծկել փաստերի իրական հաջորդականությունն ու հրաժարվել իրենց նկատմամբ իրականացված հանցագործության դեմ ներկայացված ցուցմունքներից։
Երբ ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը հանդիպել է Աղվան Հովսեփյանի հետ՝ դատախազը քմծիծաղ է տվել՝ զրույցի առաջին րոպեներին թվարկելով թրաֆիքինգի դեմ պայքարի կառավարության գրանցած հաջողությունները և ասելով, որ տեղյակ է գործին։ Նա ասել է, թե կանայք ստել են։
«Wikileaks»-ը հրապարակել է նաև մի փաստաթուղթ, որտեղ ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը պատմում է Հայաստանում քրեական «ռազբորկաների» մասին, որոնք տեղի են ունեցել 2008 թ. հոկտեմբերին:
Նշվում է, որ անօրինականությունը նոր բան չէ Հայաստանում, հատկապես քաղաքական, տնտեսական և քրեական ոլորտներում: Վերջին ժամանակներս ավելացել են հարկահանների և մաքսավորների սպանությունները: Միջադեպեր են տեղի ունենում օլիգարխների, գեներալների և նրանց երեխաների ու բարեկամների հետ: Այդ մարդիկ հաճախ սովորական քաղաքացիների հետ շփումներում իրենց վեր են դասում օրենքից: Սակայն դեսպանը նոր երևույթ է համարում դիվանագետի և օտարերկրացու վրա հարձակումները: Դեսպանատան եզրակացության մեջ նաև նշվում է, որ ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների բնակարաններ էլ են թալանվել, սակայն դեսպանի տան վրա հարձակումը, որը հովանավորվում է կառավարության կողմից, արդեն չափից դուրս է:

7or.am