Տնտեսական

24.03.2016 14:30


Արգելվել է շուրջ 20 տոննա հավի սառեցված մսի ներմուծումը

Արգելվել է շուրջ 20 տոննա հավի սառեցված մսի ներմուծումը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արգելել է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել 19800 կգ հավի սառեցված աղացած միս, քանի որ այն չի համապատասխանել սննդամթերքի անվտանգության ցուցանիշներին:

Սահմանային վերահսկողության շրջանակներում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը «Միթ Իմփորթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Ուկրաինայի Հանրապետությունից ներմուծվող հավի սառեցված միսն ուղարկել է լաբորատոր փորձաքննության: Արդյունքում՝ պարզվել է, որ բեռը լիստերիա ցուցանիշով չի համապատասխանում Մաքսային միության (ԵԱՏՄ) «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներին, հետևաբար այն որպես սննդամթերք օգտագործելու համար պիտանի չէ:

Նկատի ունենալով վերոնշյալը` արգելվել է բեռի ներմուծումը հանրապետություն, իսկ տնտեսավարողին հանձնարարվել է այն օգտահանել, ոչնչացնել կամ վերաարտահանել:

Այս խորագրի վերջին նյութերը