Արմեն Մուրադյան. «54 անուն դեղերի գները նվազել են շուրջ 1.4%-ով»
Կառավարության այսօրվա նիստին այսօր առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հայտարարել է, որ Առողջապահության նախարարության մասնագիտական խմբի կողմից իրականացվել է ամսական ուսումնասիրություն ՀՀ-ում դեղագործական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների մանրածախ օղակում:
«Արդյունքում՝ պարզվել է, որ լայն սպառում ունեցող 54 անուն դեղերի գները 2016 թվականի մարտին 2015 թվականի դեկտեմբերի համեմատությամբ նվազել են միջին հաշվով 1.4%-ով: Ընդ որում, դրանցից 47 անուն դեղերի միջին շուկայական գները նվազել են շուրջ 4%-ով, իսկ 7-ի գները բարձրացել են շուրջ 3%-ով»,- նշել է Արմեն Մուրադյանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ առաջարկել է նախարարին և պատկան մարմիններին ուշադիր լինել. «Չորս կազմակերպություններ ներկրում են դեղերի շուրջ 65%-ը, որպեսզի դիրքերի չարաշահում չլինի»:

7or.am