Մենք արդեն առիթ ունեցել ենք ներկայացնելու, որ ՀՀԿ–ում, ավելի ճիշտ՝ իշխանական բուրգի ներսում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերաբերյալ կա երկու հիմնական տեսակետ։
Երիտթև կոչվածը (Արմեն Աշոտյան, ՀՀԿ–ում հանգրվանած «ակԾիվ» նեոբոլշևիկներ, նախագահականի ջահելություն և այլն) կարծում է, որ Նիկոլ Փաշինյանին պետք է արժանացնել «Պատվավոր հաճախորդի» կոչման, այսինքն՝ աջակցել և դարձնել նոր «Արտաշես Գեղամյան», որպեսզի հետագայում նրան օգտագործեն ինչպես Սերժ Սարգսյանի գլխավորած նեղ թիմի իրական ընդդիմախոսների, այնպես էլ «թիմակիցների» դեմ։ Ըստ այս թևի տեսակետի՝ Հրազդանի քաղաքապետի ընտրություններում պետք է ուղղակի և անուղղակի ձևով աջակցել ՔՊ–ի անդամ Սասուն Միքայելյանին, որպեսզի այդպիսով հնարավոր լինի փչել «ինստիտուցիոնալ» փուչիկն ու 2017–ի ԱԺ ընտրությունների ժամանակ, պատկերավոր ասած, պայթեցնել այն հանրության գլխին, ինչպես որ պայթեցվում էին նմանատիպ փուչիկները համապետական նախորդ մի քանի ընտրություններից հետո։
Իշխանության ներսի մյուս թևը, որը ոչ պակաս է տուժում Սերժ Սարգսյանի ու նրան կից երիտթևի գործունեությունից, քան հայ ժողովուրդը, կարծում է, որ Նիկոլ Փաշինյանին առավելագույնը պետք է տալ «Պատվավոր տվայտվողի» կամ «Պատվավոր քամի տատանող բանջարագործի» կոչում, այսինքն՝ պետք է նրան պահել որպես հաճախորդ, բայց երես չտալ։ Այս տեսակետի կողմնակիցները կարծում են, որ Հրազդանում չի կարելի էքսպերիմենտներ անել։ Ու թեև բոլորն էլ հասկանում են, որ Սասուն Միքայելյանի կուսակցական պատկանելությունը հարաբերական է, քանզի նա երազում է օր առաջ ծառայել Սերժ Սարգսյանին, և ՔՊ–ի ֆինանսական հովանավոր Խաչատուր Սուքիասյանն էլ ֆոտոսեսիայի ենթարկված մարդ է, գտնվում է Ս. Սարգսյանի ազդեցության դաշտում ու այլևս զրկված է հանրության միջոցով խաղեր տալու հնարավորությունից, բայց, միևնույն է, հանրային ընկալման մեջ քաղաքապետի դիրքի ֆորմալ զիջումը կարող է վատ «մեսիջ» լինել ՀՀԿ–ի բոլոր կառույցներին ու համայնքապետերին, որ կարող են իրենց վրա էլ, կոպիտ ասած, «ղումար խաղալ» «ընդդիմության» հետ։
Սերժ Սարգսյանը դեռ չի հրապարակում իր մոտեցումը, սակայն մի քանի ուշագրավ ինդիկատորներ կան, որոնք արժե ներկայացնել։
Այսպես, իշխանական մամուլը՝ պաշտոնականից մինչև «անկախ», սատարում է Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ–ին։
«Թունդ ընդդիմադիր» Նիկոլին «ռասկրուտկա են անում» «news.am»–ից մինչև «1in.am», «tert.am»–ից մինչև «lragir.am»։ Ասել է թե՝ երիտթևն ամբողջությամբ լծվել է «ինստիտուցիոնալ» Նիկոլին աջակցելու գործին։
Բացի այդ, Հրազդանում Սերժ Սարգսյանի հիմնական բիզնես գործընկեր հանդիսացող Բարսեղ Բեգլարյանը («Ֆլեշ» ընկերության ղեկավարը), ով իր փեսա Սանամյանի (նա ՊԵԿ–ի բարձրաստիճան պաշտոնյա է) միջոցով մշտապես Սերժ Սարգսյանի օգտին է աշխատել Հրազդանում, այժմ որևէ կերպ չի միջամտում ընտրական գործընթացին, այսինքն՝ չի աջակցում գործող քաղաքապետին։
Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը, ով, ինչպես ՀՀԿ–ական մյուս համայնքապետերի մեծ մասը, ընդունված չէ հանրության կողմից (Սերժ Սարգսյանի ղեկավարության ներքո այլ բան չէր էլ սպասվում), փաստացի չի ստանում իշխանական աջակցություն, սակայն հարցը տվյալ դեպքում դա չէ։
Բ26–ում հանրային տեսակետը միշտ էլ երկրորդական է եղել, և հիմա բան չի փոխվել, այլապես, օրինակ, Լիսկային չէին վերանշանակի։ Բայց, արի ու տես, որ Հրազդանում մի քիչ «կրեաԾիվ» բան են ուզում անել՝ հանուն հաճախորդական տեխնոլոգիայի հետագա կիրառման։ Համենայնդեպս, մի քանի ինդիկատոր հուշում է այդ մասին։
Թե ինչ կունենանք իրականում՝ կերևա ապրիլին, քանզի Սարգսյանը գիշերային որոշումների սիրահար է, «օրվա կուրսով» շարժվող, հետևաբար կարող է «փուռը» տալ ինչպես Հրազդանի գործող քաղաքապետին, այնպես էլ հաճախորդ Նիկոլին։
«Հրազդան» օպերացիան

Կարեն Հակոբջանյան