Աշխարհ

24.03.2016 10:45


RT–ի լրագրողները Թուրքիայի և ԻԼԻՊ–ի համագործակցության փաստաթղթային ապացույցներ են գտել (լուսանկար, տեսանյութ)

RT–ի լրագրողները Թուրքիայի և ԻԼԻՊ–ի համագործակցության փաստաթղթային ապացույցներ են գտել (լուսանկար, տեսանյութ)

«Russia Today» հեռուստաալիքի լրագրողների տրամադրության տակ են հայտնվել փաստաթղթեր, որոնք ապացուցում են Թուրքիայի և ԻԼԻՊ–ի կապը։ Դրանք գտնվել են Էշ–Շադդադի քաղաքում, որը վերջերս է ազատագրվել զինյալներից։

«Россия 24»–ի փոխանցմամբ՝ իսլամականների լքած տներից մեկում նկարահանող խումբը նավթի արդյունահանման և վաճառքի մասին, Ասադի ռեժիմի դեմ պայքարողներին Թուրքիայի ցուցաբերած օգնության և ծայրահեղականների անձնական տվյալներ պարունակող փաստաթղթեր է գտել։

«Նավթի առևտուր է տեղի ունենում, ես դա հաստատ գիտեմ։ Բացի դրանից, նրանք օգնում են ԻԼԻՊ–ին սննդամթերքով, անհրաժեշտ այլ ապրանքներով։ ԻԼԻՊ–ն էմբարգոյի տակ է. նրա համար դժվար է պարենամթերք ստանալ։ Նրանց օգնում են նաև գումարով, զենքով և զինամթերքով։ Եվ այդ ամենն արվում է բացահայտ»,–պատմել է գերեվարված իսլամական զինյալներից մեկը։

Նրա խոսքով՝ Թուրքիան ուզում է ազատվել իր թշնամուց՝ քրդերից, ուրիշի ձեռքով։ Դրա համար էլ թույլ է տալիս իր երկրում մնալ օտարերկրյա փախստականներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը