Հայաստանում գրանցված է ավելի քան 70 կուսակցություն։ Դրանց մեծ մասի անունը միայն գրանցողները գիտեն։ Մեկ էլ՝ Արդարադատության նախարարության այն աշխատակիցը, ով ի պաշտոնե զբաղվում է գրանցումներով։
Իրականությունն այն է, որ Հայաստանում կա երկու հստակ դիմագիծ ունեցող և ծավալով խոշոր կուսակցություն (դրանցից մեկն ամենևին էլ ՀՀԿ–ն չէ, ինչպես կարող են սխալմամբ կարծել ոմանք), որոնք դեռևս ֆորմալ անուն չունեն և ֆորմալ գրանցում չունեն, բայց հենց այդ կուսակցություններն են քաղաքական գործողություններ և քաղաքական միտք ընդհանրացնողները։ Պայքարը հենց այդ երկու ուժերի մեջ է ընթանում։
Այդ կուսակցությունների անդամները ներկայացված են տարբեր ոլորտներում, տարբեր կուսակցություններում, տարբեր քաղաքացիական խմբերում, տարբեր լրատվամիջոցներում և այլն։
Առաջին հայացքից այս կուսակցությունների կառուցվածքը շատ բարդ է, և դժվար է բացահայտել դրա անդամներին, սակայն քաղաքական կյանքին ակտիվորեն հետևողների համար շատ բան տեսանելի է։
Կարևորն այստեղ գաղափարական պահն է։ Գաղափարապես այս երկու կուսակցությունները հակադիր ճամբարներում են։ Դրանից մեկը նեոբոլշևիկյան ուղղվածության է, մյուսը՝ ազգային–դեմոկրատական։
Նեոբոլշևիկյան կուսակցության ներկայացուցիչները Հայաստանում իշխանություն ունենալը դիտարկում են որպես բիզնես նախագիծ։ Այսինքն՝ մեր երկիրն իրենց համար սուբյեկտ չէ, այլ առևտրի առարկա օբյեկտ, որը դրսի ուժերին աշխարհաքաղաքական թափառաշրջիկության շրջանակներում վաճառելով կարելի է փող աշխատել, իսկ ներսում էլ կարելի է փող հավաքել գերմենաշնորհային տնտեսաքաղաքական համակարգ ստեղծելով։
Տնաբույծ նեոբոլշևիկները հայրենիք չունեն. նրանք հետադիմական են իրենց բնույթով։
Սրանց համար Հայաստանն ավելի քիչ արժեք է ներկայացնում, քան այն պլաստիկ քարտը, որի վրա կլորիկ գումար կա։
Նեոբոլշևիկներն արտաքուստ արևմտամետ են ու հակաօլիգարխիստ, բայց իրականում տառապում են գավառամտությամբ, փող են աշխատում արևելյան «բազառի» ստանդարտներով և ձգտում են Հայաստանը դարձնել «Մեկ օլիգարխի տնտեսությամբ» երկիր։ Սրանց մի մասն այժմ իշխանության մեջ է, իսկ մյուս մասը՝ ընդդիմադիր պիտակով է հանդես գալիս։
Ի տարբերություն նեոբոլշևիկյանի՝ ազգային–դեմոկրատական գաղափարական ուղղվածություն ունեցող կուսակցականները Հայաստանը տեսնում են արևմտյան (համամարդկային) արժեհամակարգի տիրույթում, հայաստանակենտրոն են, դեմ են քաղաքական ուղղվածությունը «արևմտամետ» կամ «ռուսամետ» կեղծ օրակարգերով գնահատելուն և կողմ են մրցակցային տնտեսաքաղաքական համակարգ ստեղծելուն։ Համակարգ, որի պայմաններում չի լինի գաղջ մթնոլորտ, տնտեսությունը կզարգանա, Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգությունը կամրապնդվի, և քաղաքացին չի լքի իր տունը։
Ազգային–դեմոկրատների համար մասնավոր սեփականությունն անձեռնմխելի է, և բիզնեսի բոլոր շերտերը հանդիսանում են մեր երկրի շարժիչ ուժը։
Կարևոր մի հանգամանք. նեոբոլշևիկների համար իրենց նեղ խմբից դուրս բոլորը թշնամիներ են, իսկ ահա ազգային–դեմոկրատները երկրի ներսում թշնամիներ չեն փնտրում և անգամ պատրաստ են նեոբոլշևիկներին, այսպես ասած, հումանիտար միջանցք տրամադրել, այլ ոչ թե փորթափոցիով զբաղվել։ Հենց այս կարևոր տարբերությունն է, որն իր հերթին պատճառ է դառնում քարոզչական կոդերի տարբերությանը:
Ազգային-դեմոկրատական գաղափարական տիրույթի քարոզչությունը պոզիտիվի հիմքով է, իսկ ահա նեոբոլշևիկները՝ նեգատիվի: Առաջինները չեն թաքցնում իրենց քաղաքական համակրանքն ու հակակրանքը, իսկ ահա երկրորդները փորձում են թաքցնել իրենց իրական դեմքը՝ իշխանական լծակ ունենալով հանդերձ որդեգրելով կեղծ ընդդիմադիր հռետորաբանություն:
Կախված այն բանից, թե նշված երկու կուսակցություններից որը կհաղթի՝ պարզ կդառնա, թե որ ուղղությամբ է գնալու Հայաստանը։
Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ մենք ավելի մանրամասն կանդրադառնանք այս երկու կուսակցությունների գործունեությանը և հետագայում կնշենք, թե ֆորմալ առումով որ ուժերն են պատկանում այս կամ այն կուսակցությանը, և ովքեր են դրանց անդամները։
Հայաստանի իրական կուսակցությունները

Կորյուն Մանուկյան