Տնտեսական

23.03.2016 14:30


Հայ գործարարը պնդում է, որ իրեն ապօրինի կերպով ունեզրկել են

Հայ գործարարը պնդում է, որ իրեն ապօրինի կերպով ունեզրկել են

Շինարարական ընկերության սեփականատեր Ասլան Դիլբարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է, որ իրեն ապօրինի կերպով ունեզրկել են:

Գործարարը պատմել է, որ ձեռնարկատիրական գործունեությունն ընդլայնելու նպատակով 2008թ. «Արդշինինվեստբանկ» ՓԲԸից վերցրել է 50.000.000 ՀՀ դրամ վարկ և գրավադրել իր խանութը:

Մոտ մեկ տարի պարտաճանաչ կատարելով վարկային պարտավորությունները՝ մուծել է շուրջ 15.000.000 դրամ: Սակայն 2008թ. դեկտեմբերին տարել է սուր ինֆարկտ և ենթարկվել վիրահատության։

–Հիվանդությանս, ինչպես նաև համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով չկարողացա ժամանակին ամբողջությամբ մարել վարկս,- ասել է Դիլբարյանը՝ նշելով, որ 2–րդ կարգի հաշմանդամ է։

Արդյունքում՝ բանկի դիմումի համաձայն` դատարանը 2009–ին նրան սնանկ է ճանաչել, որից հետո կազմակերպվել է կեղծ աճուրդ՝ առանց իրեն և բանկին տեղյակ պահելու:

Դիլբարյանին պատկանող գույքը վաճառվել է շուկայականից ցածր գնով՝ 145.000.000 ՀՀ դրամ գնահատվածը՝ 38.000.000–ով, իսկ պարտքը տույժ ու տուգանքներով հասել է 150 միլիոն դրամի:

Դիլբարյանի խոսքով՝ դատախազությունից հայտնել են, որ օրենքի լծակները սպառված են, քանի որ իրենք արդեն իսկ բողոքարկել են, և այլևս առաջ գնալու տեղ չկա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը