Լրահոս

23.03.2016 12:37

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Լեհաստանի դեսպանին

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Լեհաստանի դեսպանին

Մարտի 23-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկուն:

Ողջունելով դեսպանին՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ հայ-լեհական հարաբերություննները զարգանում են բնականոն հունով եւ դեռ խորացման ներուժ ունեն: Այս հարցում ԱԺ փոխնախագահը կարեւորել է խորհրդարանական ձեւաչափով փոխհարաբերությունների ամրապնդումը եւ փոխայցերը:

ԱԺ փոխնախագահը կարեւորել է Լեհաստանի հավասարակշիռ դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում եւ 2005 թվականին Լեհաստանի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ որոշման ընդունումը:

Էդուարդ Շարմազանովը դեսպանին տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ պատվիրակությունը կմասնակցի Լեհաստանի կողմից քրիստոնեության ընդունման 1050-ամյակին նվիրված միջոցառումներին, որոնք նախատեսված է անցկացնել ապրիլին:

Դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ նշել, որ լեհ-հայկական հարաբերությունները բոլոր ուղղություններով զարգանալու հնարավորություն ունեն: Դեսպանը նշանակալի է համարել 650 տարվա պատմություն ունեցող հայ համայնքի ներկայությունը Լեհաստանի առաջընթացի եւ քաղաքակրթության զարգացման գործում: Այս համատեքստում նա տեղեկացրել է, որ հաջորդ տարի Լեհաստանում նախատեսվում է տոնել այդ փաստը:

ՀՀ ԱԺ

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։