Քաղաքական

23.03.2016 12:25

Ուորլիք. «Հունվարին գրանցված բախումները ռեկորդային դարձան հրադադարի կնքումից ի վեր»

Ուորլիք. «Հունվարին գրանցված բախումները ռեկորդային դարձան հրադադարի կնքումից ի վեր»

«Մեր համար առաջին նպատակը ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական լուծումն է»,-հայտարարեց Ջեյմս Ուորլիքը «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում։

«Հրադադարի խախտման փորձերը մեծ անհանգստության առիթ են հանդիսանում մեզ համար.մեկ տարի առաջ հունվար ամսին գրանցված բախումները ռեկորդային դարձան հրադադարի կնքումից ի վեր։ Ամենաանհանգստացուցիչը խաղաղ բնակչության կրած կորուստներն են. մենք քննադատում ենք ծանր հրետանու գործածումը»։

Դեսպան Ուորլիքը խոսեց նաեւ ԱՄՆ-ի կոնտրեսում շրջանառության մեջ դրված, այսպես կոչված, Ռոյս-Շերման նամակի մասին։ ԱՄՆ-ի նախագահին ուղղված ԱՄՆ-ի որոշ կոնգրեսականների կողմից ստորագրված այս նամակը Ղարաբաղում խաղաղության պահպանման ծրագրեր է ներկայացնում։ Առաջարկությունների թվում է սահմանային գոտում ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից վերահսկվող, կրակի ուղղությունը որսացող սարքերի տեղադրումը, ինչպես նաև շփման գծում ԵԱՀԿ դիտորդների տեղակայումը, զինադադարը ավելի արդյունավետ վերահսկելու նպատակով։

Համանախագահ Ուորլիքը նշեց, որ թեև նամակը դեռ վերջնական հաստատում չի ստացել, Մինսկի համանախագահները աջակցում են խաղաղության պահպանմանն ուղղված այս գործընթացներին։

«Թեև մենք վերջնական նամակը դեռ չենք տեսել, այդուհանդերձ, առաջարկները, որոնք արվել են Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի կողմից, ստացել են Մինսկի խմբի համանախագահների աջակցությունը։ Մեր նպատակն է աշխատել կողմերի հետ համաձայնության հասնելու նպատակով։ Մենք պահանջում ենք զինադադարի պահպանում»,-նշել է դեսպան Ջեյմս Ուորլիքը։

Մանրամասն՝ «Ամերիկայի ձայնում»:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։