Աշխարհ

23.03.2016 10:45


Գերմանիայում սիրիացի փախստականները փրկել են նացիստների նախկին առաջնորդին

Գերմանիայում սիրիացի փախստականները փրկել են նացիստների նախկին առաջնորդին

Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Գերմանիայում: Ինչպես տեղեկացնում է «BILD»-ը, սիրիացի փախստականները փրկել են նացիոնալ–դեմոկրատական կուսակցության նախկին առաջնորդ, 29-ամյա Շթեֆան Յագշչին, որի մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ծառին:

Բարեբախտաբար, ՃՏՊ-ն նկատել են փախստականները, որոնց ավտոբուսն անցնում էր մոտակա ճանապարհով: Երկու սիրիացի դուրս է եկել ավտոբուսից և անմիջապես շտապել Յագշչի մեքենայի մոտ՝ հանելով նրան և առաջին օգնություն ցուցաբերելով, ինչից հետո շտապօգնություն են կանչել:

Աղբյուրի փոխանցմամբ՝ դեմքի և ոտքերի բազմաթիվ վնասվածքներով նացիստական կուսակցության նախկին ղեկավարը տեղափոխվել է հիվանդանոց:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը