Աշխարհ

22.03.2016 09:35


Թրամփը կոչ է արել քիչ ծախսել ՆԱՏՕ–ի վրա

Թրամփը կոչ է արել քիչ ծախսել ՆԱՏՕ–ի վրա

ԱՄՆ նախագահական արշավի ամենանշանավոր հանրապետական մասնակից Դոնալդ Թրամփը կոչ է արել քիչ ծախսել ՆԱՏՕ–ի վրա։ Միլիարդատերը հայտարարել է, որ Վաշինգտոնը չարդարացված ֆինանսական բեռ է կրում։

«Մենք վճարում ենք անհամամասնորեն։ Դա չափազանց շատ է։ Աշխարհն արդեն այլ է, ոչ այնպիսին, երբ մենք մտահղացանք ՆԱՏՕ–ի գաղափարը։ Մենք պետք է վերանայենք մեր դիրքորոշումները։ Պահպանել ՆԱՏՕ–ն, բայց ավելի քիչ վճարել դաշինքին»,–քաղաքական գործչի խոսքն է մեջբերում «РИА Новости»–ն։

Նշենք, որ ԱՄՆ–ի միջոցները կազմում են ՆԱՏՕ–ի երկրների ընդհանուր բյուջեի շուրջ 75%–ը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը