Երբ մի կուսակցության փոխնախագահի՝ ՖԲ-ում արած «խոհական» ստատուսի ներքո 10 ժամում 4 լայք ես տեսնում, արդեն պարզ է դառնում այդ կուսակցության վարկանիշը:
Նախարարական «բազմազբաղ» առօրյայից զրկված ԱրմենԱշոտյանը երկու օր է՝ «խոհափիլիսոփայական էքստազի» մեջ է (հարցազրույցի եւ ՖԲ-ի իր էջում արած ստատուսի միջոցով ճոռոմ ու պաթետիկ ոճով ինչ-որ բաներ է բացատրում մարդկանց, որոնց ընդհանրապես չի հետաքրքրում նրա ասելիքը):
«ՄենքեղելենքՀայաստանինորագույնպատմությանբոլորշրջադարձայինկիզակետերում…Հետևաբար, մենքկմնանքնաևապագայում՝ավելիժողովրդավարերկիրկառուցելու, ազգայինինքնությունըպահպանելու, ՀայաստանիևԱրցախիանձեռնմխելիությունըերաշխավորելու, սեփականճակատագիրըսեփականերկրումկերտելուՀայիառաքելությունըիրականացնելուհամար»,- հարցազրույցից հետո գրում է ՖԲ-ի իր էջում:
Եվ նման էլի շատ բաներ է գրում այն մասին, որ իր հարազատ կուսակցությունը կայուն արժեհամակարգ ունեցող, բարոյական ուժ է, որ իրենք սիրում են Հայաստանը, որ պետք է շարժել անշարժը: Հետն էլ ձեւակերպում է մի զավեշտական կարգախոս՝ «Շարժվի՛ր, որ շարժես»:
Մի խոսքով, բավական զվարճալի են Աշոտյանի «շարժասայլակային» մտքերը՝ արժանի հրապարակվելու «Կրոկոդիլ» երգիծական հանդեսում:
Պարզվում է՝ Աշոտյանն ու իր հարազատ կուսակցությունն առաջնորդի հետ միասին որոշել են շարժել համակարգը, այն է՝ համակարգային փոփոխությունների գնալու մեծ ցանկություն ունեն, ինչն էլ իրականացնելու են: Մենք էլ անխղճորեն քննադատում ենք «Հայի առաքելությունն» իր վրա վերցրած ուժին: Դու մի ասա՝ «մեծ Հայաստանի» երազանքը փայփայող, այդ Հայաստանից «սերված» ուժն իր իշխանությունը հավերժացնում է, որ փոխի մեր կյանքը:
Հասկանո՞ւմ եք, հեսա թեւերը քշտելու է ու գործի անցնի: Այնպիսի համակարգային փոփոխություններ է անելու, որ բոլորս հիացմունքից ա՜խ ենք քաշելու: Շարժվելու են ու շարժեն եւ այդպես շարունակ:
Ինչպես ժամանակին ասում էին՝ «Հավատանք, որ փոխենք»: Դե, հետո էլ «Ապահով Հայաստանը» կառուցեցին, ու հիմա մենք այդպիսի Հայաստանում ենք ապրում: Բայց «հավերժական շարժիչը» չի կարող կանգ առնել ու շարժվելով գնում է դեպի պայծառ ապագա:
Մեկը հարցնող լինի՝ Աշոտյա՛ն, փաստորեն, դու, քո առաջնորդը եւ մնացածը մինչեւ հիմա ձեր շարժիչը պահե՞լ էիք: Բա գործի դնեիք ու զարգացնեիք երկիրը: Հիմա ես խոսո՞ւմ ապագայում երկիրը զարգացնելու մասին: Ախր, եթե շարժիչ ունեիք, գոնե Մելիք-Ադամյան 2 հասցեի պադվալից հանեիք ու շարժեիք Հայաստանը: Հիմա հաստատ ժանգոտել է էդ շարժիչը, ու դուք էդ «ուտիլը» գործի գցելո՞վ եք գնալու դեպի ապագա: Լա՛վ մտածեք. ի՞նչ իմանաս, կարող է՝ էդ շարժիչը ճամփին ձեզ «պադվադիտ» անել: Ձեզ դեռ ոչինչ, Հայաստանը կարող է մնալ ճամփեզրին:
Իսկապես, ծիծաղելի է, երբ իշխող ուժն ու նրա առաջնորդը խոսում են փոփոխությունների գնալու մտադրության մասին: Ութ տարի ո՞վ էր ձեզ խանգարում փոփոխություններ անել: Դրա փոխարեն երկիրն ու ժողովրդին եք հասցրել այն վիճակին, որ մարդիկ փախչում են իրենց հայրենիքից: Եվ փախուստն արդեն զանգվածային բնույթ է կրում: Ա՛յ, այդ մասով համաձայն ենք Աշոտյանի խուճուճ կարգախոսին. գործող իշխանությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, մինչեւ հիմա այնպես է «շարժվել», որ 300 հազար մարդ իսկապես շարժվել է դեպի դուրս:
Իշխանության «շարժիչը»
Երբ մի կուսակցության փոխնախագահի՝ ՖԲ-ում արած «խոհական» ստատուսի ներքո 10 ժամում 4 լայք ես տեսնում, արդեն պարզ է դառնում այդ կուսակցության վարկանիշը:
Նախարարական «բազմազբաղ» առօրյայից զրկված Արմեն Աշոտյանը երկու օր է՝ «խոհափիլիսոփայական էքստազի» մեջ է (հարցազրույցի եւ ՖԲ-ի իր էջում արած ստատուսի միջոցով ճոռոմ ու պաթետիկ ոճով ինչ-որ բաներ է բացատրում մարդկանց, որոնց ընդհանրապես չի հետաքրքրում նրա ասելիքը):
«Մենք եղել ենք Հայաստանի նորագույն պատմության բոլոր շրջադարձային կիզակետերում…Հետևաբար, մենք կմնանք նաև ապագայում՝ ավելի ժողովրդավար երկիր կառուցելու, ազգային ինքնությունը պահպանելու, Հայաստանի և Արցախի անձեռնմխելիությունը երաշխավորելու, սեփական ճակատագիրը սեփական երկրում կերտելու Հայի առաքելությունը իրականացնելու համար»,- հարցազրույցից հետո գրում է ՖԲ-ի իր էջում:
Եվ նման էլի շատ բաներ է գրում այն մասին, որ իր հարազատ կուսակցությունը կայուն արժեհամակարգ ունեցող, բարոյական ուժ է, որ իրենք սիրում են Հայաստանը, որ պետք է շարժել անշարժը: Հետն էլ ձեւակերպում է մի զավեշտական կարգախոս՝ «Շարժվի՛ր, որ շարժես»:
Մի խոսքով, բավական զվարճալի են Աշոտյանի «շարժասայլակային» մտքերը՝ արժանի հրապարակվելու «Կրոկոդիլ» երգիծական հանդեսում:
Պարզվում է՝ Աշոտյանն ու իր հարազատ կուսակցությունն առաջնորդի հետ միասին որոշել են շարժել համակարգը, այն է՝ համակարգային փոփոխությունների գնալու մեծ ցանկություն ունեն, ինչն էլ իրականացնելու են: Մենք էլ անխղճորեն քննադատում ենք «Հայի առաքելությունն» իր վրա վերցրած ուժին: Դու մի ասա՝ «մեծ Հայաստանի» երազանքը փայփայող, այդ Հայաստանից «սերված» ուժն իր իշխանությունը հավերժացնում է, որ փոխի մեր կյանքը:
Հասկանո՞ւմ եք, հեսա թեւերը քշտելու է ու գործի անցնի: Այնպիսի համակարգային փոփոխություններ է անելու, որ բոլորս հիացմունքից ա՜խ ենք քաշելու: Շարժվելու են ու շարժեն եւ այդպես շարունակ:
Ինչպես ժամանակին ասում էին՝ «Հավատանք, որ փոխենք»: Դե, հետո էլ «Ապահով Հայաստանը» կառուցեցին, ու հիմա մենք այդպիսի Հայաստանում ենք ապրում: Բայց «հավերժական շարժիչը» չի կարող կանգ առնել ու շարժվելով գնում է դեպի պայծառ ապագա:
Մեկը հարցնող լինի՝ Աշոտյա՛ն, փաստորեն, դու, քո առաջնորդը եւ մնացածը մինչեւ հիմա ձեր շարժիչը պահե՞լ էիք: Բա գործի դնեիք ու զարգացնեիք երկիրը: Հիմա ես խոսո՞ւմ ապագայում երկիրը զարգացնելու մասին: Ախր, եթե շարժիչ ունեիք, գոնե Մելիք-Ադամյան 2 հասցեի պադվալից հանեիք ու շարժեիք Հայաստանը: Հիմա հաստատ ժանգոտել է էդ շարժիչը, ու դուք էդ «ուտիլը» գործի գցելո՞վ եք գնալու դեպի ապագա: Լա՛վ մտածեք. ի՞նչ իմանաս, կարող է՝ էդ շարժիչը ճամփին ձեզ «պադվադիտ» անել: Ձեզ դեռ ոչինչ, Հայաստանը կարող է մնալ ճամփեզրին:
Իսկապես, ծիծաղելի է, երբ իշխող ուժն ու նրա առաջնորդը խոսում են փոփոխությունների գնալու մտադրության մասին: Ութ տարի ո՞վ էր ձեզ խանգարում փոփոխություններ անել: Դրա փոխարեն երկիրն ու ժողովրդին եք հասցրել այն վիճակին, որ մարդիկ փախչում են իրենց հայրենիքից: Եվ փախուստն արդեն զանգվածային բնույթ է կրում: Ա՛յ, այդ մասով համաձայն ենք Աշոտյանի խուճուճ կարգախոսին. գործող իշխանությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, մինչեւ հիմա այնպես է «շարժվել», որ 300 հազար մարդ իսկապես շարժվել է դեպի դուրս:
Կիմա Եղիազարյան