Լրահոս

01.12.2009 16:11

Ալեքսանդր Արզումանյան. «Երկխոսությունն անհրաժեշտություն է»

Ալեքսանդր Արզումանյան. «Երկխոսությունն անհրաժեշտություն է»

ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանին ՀՀԿ 12-րդ համագումարը ԽՄԿԿ համագումարն է հիշեցրել, իսկ այնտեղ հնչած Սերժ Սարգսյանի ելույթը՝ հայաստանյան իրականության հետ որևէ առնչություն չունեցող խոսք.

-Դա աբստրակտ վերցրած ինչ-որ ելույթ էր անհասկանալի երկրի մասին։

Ինչ վերաբերում է ՀՀԿ նախագահի հիշատակած երկխոսությանը, ապա Ա. Արզումանյանը նշել է, որ երկխոսությունն անհրաժեշտություն է.

-Այսօրվա ստեղծված իրավիճակում Հայաստանի զարգացմանը նպաստող մթնոլորտ ստեղծելու համար միակ անհրաժեշտ քայլը երկխոսությունն է, և ընդդիմությունն ի սկզբանե, նույնիսկ կեղծված ընտրություններից անմիջապես հետո հայտարարել է, որ պատրաստ է գնալ երկխոսության և քննարկել, աջակցել դե ֆակտո իշխանություններին Հայաստանի առջև ծառացած բոլոր մարտահրավերներին դիմակայելու համար։ Սակայն ընդդիմությունը բարոյական չի համարում, և որևէ բարոյական մարդ չի կարող բանակցություններ կամ երկխոսություն սկսել այն թիմի հետ, որը քաղաքական պատանդ է պահում մեր ընկերներին։ Այնպես որ երկխոսություն սկսելու հիմնական նախադրյալներից մեկը քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակումն է, որից հետո կարելի է ձեռնամուխ լինել տարբեր բարեփոխումների, ռեֆորմների միջոցով հանելու Հայաստանն այս իրավիճակից։

Լևոն Տեր-Պետրոսյանի նոյեմբերի 11-ի ելույթում հիշատակված Եղիազար Այնթապցու օրինակն էլ, ըստ Ա. Արզումանյանի, պատմական հետաքրքիր զուգահեռ էր.

-Յուրաքանչյուր մարդ, ըստ իր կրթական ցենզի, ըստ իր գիտելիքների է բերում օրինակներ։ Մեր առաջին նախագահը շատ կիրթ մարդ է և բազմակողմանի գիտելիքների է տիրապետում. ամեն մի ելույթում օգտագործում է տարբեր հիշարժան օրինակներ,- նշել է նախկին արտգործնախարարը,- ընդամենը խորհուրդ տրվեց, որ դրսում, օտարների մոտ լեգիտիմություն մուրալու փոխարեն շատ ավելի կարևոր է՝ քո ժողովրդի առջև հանդես գաս, և քո՛ ժողովրդից հայցես այդ ներողամտությունը և, ի վերջո, լեգիտիմությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։