Ս. Զոլյան. «Օսկանյանի հայտարարությունից հետո բացահայտվեցին «КГБ»–ի գործակալները»
Ներքաղաքական գործընթացների և Վարդան Օսկանյանի կողմից կուսակցություն ստեղծելու շուրջ «Vesti.am»-ը զրուցել է քաղաքագետ Սուրեն Զոլյանի հետ:
-Վերջին շրջանում քաղաքական-հասարակական շրջանակներում ակտիվ քննարկվում է Վարդան Օսկանյանի կուսակցություն ստեղծելու հայտարարությունը: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում նրա այս հայտին:
-Շատ դրական: Այսինքն, ցույց է տալիս, որ այն «КГБ»-ական ճնշումները, որոնք կային, չկոտրեցին այդ մարդուն, և ինքը մտադիր է ինչ-որ փոփոխությունների գնալ: Առայժմ դա ընդամենը մտադրությունների մասով հայտարարություն է, որը կարելի է միայն ողջունել:
-Վարդան Օսկանյան անձը, քաղաքական գործիչը վստահություն ներշնչո՞ւմ է ձեզ:
-Ինքն այն հազվադեպ մնացած գրագետ մարդկանցից է, ով, իհարկե, վստահություն ունի: Նրա անցած ճանապարհը ցույց է տվել, որ նրան ի վիճակի չեղան կոտրել ոչ «КГБ»-ի ճնշումներով, ոչ էլ այլ տարատեսակ ծուղակների մեջ գցելով:
-Ինչպե՞ս կմեկնաբանեք Օսկանյանի հայտարարությանը հետևած որոշ արձագանքները։
-Կարող եմ ասել՝ միայն այն փաստը, որ նրա հայտարարության շնորհիվ այդպիսի մեծ աղմուկ բարձրացավ, և բացահայտվեցին «КГБ»-ի գործակալները թե՛ քաղաքական, թե՛ լրատվական դաշտում, արդեն մեծ օգուտ է:
-Կուսակցություն ստեղծելու հայտարարությունից հետո քաղաքական շրջանակներում և մամուլում նման աղմուկն ինչի՞ մասին է փաստում:
-«Գող, սիրտը՝ դող»: Այսինքն, այն մարդիկ, ովքեր շահագրգռված են, որպեսզի որևէ փոփոխություն չլինի, Վարդան Օսկանյանի մեջ մեծ վտանգ են տեսնում, բայց դա իսկապես այդպես է, թե ոչ, ես չեմ կարող ասել: Խոսքը միայն թերարժեքության կոմպլեքսների մասին է: Ես դրանով եմ բացատրում, որովհետև առայժմ մեկ հայտարարություն է եղել, և այդպիսի բուռն արձագանքը վկայում է միայն այդ բանի մասին:
-Այսինքն, իշխանությունը վախենո՞ւմ է իր աթոռը կորցնելուց: Վախենո՞ւմ է, որ քաղաքական լուրջ հակառակորդ է հայտնվել:
-Ես հիմա չեմ կարող ասել՝ ինչքանով է լուրջ այդ մտադրությունը: Սա ցույց է տալիս՝ ինչքան անլուրջ են և ինչքան անվստահ են նրանք, ովքեր տիրապետում են այս լծակներին, այլապես ընդամենը մեկ հայտարարությունից այդքան չէին վախենա և այդքան անհեթեթ մեկնաբանություններով չէին հեղեղի լրատվական դաշտը:

Աղբյուրը՝ «Vesti.am»