Լրահոս

01.12.2009 16:00

Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությանը չեն միացել ԵԽԽՎ–ում ՀՀ պատվիրակության անդամները

Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությանը չեն միացել ԵԽԽՎ–ում ՀՀ պատվիրակության անդամները

ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նոյեմբերի 16-ին Փարիզում մասնակցել է մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի նիստին։ Նիստի օրակարգում ընդգրկված էին սեռական և ազգային փոքրամասնությունների իրավունքներին և այլ հարցերին վերաբերող մի շարք զեկույցներ և բանաձևի նախագծեր։ Նա մասնակցել է նաև մոնիթորինգի հանձնաժողովին, որտեղ Հայաստանի Հանրապետությանը վերաբերող որևէ հարց չի քննարկվել։

Զարուհի Փոստանջյանը նշել է, որ այս պահի դրությամբ մոնիթորինգի հանձնաժողովի կողմից դեռ ՌԴ մասով համազեկուցողներ նշանակված չեն, իսկ Ադրբեջանի մասով փակ քվեարկությամբ համազեկուցող  է ընտրվել Մալթայի ներկայացուցիչը, ով Ադրբեջանի վերաբերյալ նախկին համազեկուցող Անդրեաս Գրոսսի կողմից արժանացել էր ոչ դրական գնահատականի։

Վերոնշյալ նիստերի ժամանակ Զարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ նախագահի թեկնածուների ընտրման ընթացակարգում պարտադիր չափորոշիչ սահմանելու մասին բանաձևի նախագիծ է ներկայացրել, որին միացել են 5 պետության ներկայացուցիչ։ Բանաձևի համաձայն վեհաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու համար պետք է մերժվեն բոլոր այն անդամների թեկնածությունները, ովքեր կառույցում ներկայացնում են մոնիթորինգային կամ հետմոնիթորինգային գործընթացում գտնվող անդամ երկրներ։ Այս նախաձեռնությանը չեն միացել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության մյուս անդամները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։