Սիրիայի ՌՕՈւ–ի հարվածների արդյունքում ոչնչացվել է 250 մարդու մահապատժի ենթարկած ահաբեկիչը
Սիրիական հակաօդային ուժերի կետային ավիահարվածների արդյունքում Ռաքքայի Ալֆարդոս փողոցում ոչնչացվել է ԻԼԻՊ–ի ահաբեկիչ Ֆաուազ Մուհամմադ ալ Քուրդին՝ հայտնի Աբու Ալի ալ Շարի մականունով։
«LifeNews»–ի թղթակից Արտուր Կեբեկովի հաղորդմամբ՝ զինյալը 250 մարդու է մահապաժի ենթարկել, այդ թվում՝ խաղաղ բնակիչների և սիրիական բանակի զինվորականների։ Ահաբեկիչը կա՛մ ողջ–ողջ այրել է նրանց, կա՛մ ջրահեղձ արել, կա՛մ գլխատել։
Զինյալը մի քանի անգամ բանտարկվել է Սիրիայում, Հորդանանում և Իրաքում ջիհադի կոչեր անելու համար։ 2011թ. բաց թողնվելով՝ Իրաքի բանտից՝ մեկնել է Սիրիա։
Ալ Քուրդին Ահրար աշ–Շամ խմբավորման հիմնադիրներից մեկն է եղել, որտեղից անցել է «Իսլամական պետության» շարքերը, ավելի ուշ նշանակվել շարիաթի դատավոր։

7or.am