Օրերս պարզվեց, որ ՀՅԴ-ի գաղափարակիցը վաղուց չի երգում «Ճկույթի՛կ, ճկույթի՛կ, իմ մատիկն է ա՛ս» երգը:
Հիշում եք, չէ՞, Մարթեն Յորգանցի այս երգը, որ ժամանակին երգում էին բոլորը: Ոչ միայն մանուկները, այլև երիտասարդները:
Այդ ժամանակ, թերեւս, միայն Հովհաննես Վարդանյանն է դժբախտություն ունեցել չերգելու այդ երգը: Չնայած, դժվար է ասել՝ դա իր համար դժբախտությո՞ւն է եղել, թե՞ երջանկություն: Պարզվում է՝ ոչ մեկը, ոչ էլ մյուսը: Ռոմանտիզմի գերի է եղել ու…հրաժարվել է իր ճկույթից:
Վերջերս Հովհաննես Վարդանյանը ՀՅԴ-ի քվոտայով նշանակվեց Արաբկիր վարչական տարածքի ղեկավար: Եվ արդեն իր ճկույթազերծված անցյալը համարում է երիտասարդ տարիների ռոմանտիզմ: Համենայնդեպս, նա այդպես է արձագանքել լրատվամիջոցներում տարածված լուրերին, որոնց համաձայն, ՀՅԴ-ի զինակիցը (՞) շատ տարիներ առաջ իր ձեռքի ճկույթը կտրել եւ ուղարկել է այսօր ՀՀ ոստիկանապետ աշխատող Վլադիմիր Գասպարյանին՝ որպես հավատարմության նշան:
Շրջանցենք այն դիտարկումը, որ նման արարքը նոր հայտնաբերված ցեղախմբերին բնորոշ վարքագիծ է:
Շատ ավելի կարեւոր է դիտարկել Սերժ Սարգսյանի իրականացրած կադրային քաղաքականությունը՝ թեկուզ մի քանի օրինակով:
Ամենացայտուն օրինակն, անշուշտ, Լիսկայի վերանշանակումն էր, երբ նրա տան բակում տեղի ունեցած մարդասպանության դեպքից շատ չանցած՝ Սերժ Սարգսյանը Սուրիկ Խաչատրյանին վերանշանակեց Սյունիքի մարզպետի պաշտոնում:
Դե, իսկ շուրջ վեց տարի տնտեսության հերն անիծած եւ, ըստ հարմարության, «արեւմտամետ» ու «ռուսամետ» դիիքորոշումների մեջ խճճված Տիգրան Սարգսյանի մասին հիշեցումն անիմաստ է:
Չենք խոսում արդեն Յուրի Վարդանյանի մասին, ում նախ վստահեց մի ամբողջ նախարարություն, որի գործունեությունը փառահեղորեն տապալելու համար Սերժ Սարգսյանը Վարդանյանին պարգեւատրեց դեսպանի պաշտոնով: Ավելորդ է հիշեցնել, որ վերջերս Վրաստանում ՀՀ դեսպանն իր ելույթով խայտառակեց վիրահայությանը՝ մասնավորապես, ողջ հայությանն՝ ընդհանրապես (էլ չասած վրացիների անթաքույց հեգնանքի մասին, թե էս ում եք ուղարկել մեզ մոտ): Ոչ դես, ոչ դեն, շտանգիստ-դեսպանը Հայոց ցեղասպանությունը զավեշտական համարեց, ինչին մինչ օրս ՀՀԿ ղեկավարը չի արձագանգել (ինչպես ասում են, լռությունը համաձայնության նշան է):
Ընդհանրապես, հայոց դիվանագիտական կորպուսը Էդիկ Նալբանդյանի նման ամորֆ, բացակա գոյություն է (արտաքին քաղաքականության ձախողումները՝ վկա. թեպետ, այդ հարցում գլխավոր պատասխանատուն թիվ մեկ «նախաձեռնողականն» է):
Ու նման դեսպաններն, ըստ Սերժ Սարգսյանի, պետք է ներդրողների գտնեն, համոզեն ու բերեն Հայաստան: Մեկ այլ անձ էլ, որը մարդասպանության պատվիրատուի մեղադրանքով դատապարտվել է, վաղուց, Սերժ Սարգսյանի կամեցողությամբ, հանգրվանել է Պաշտպանության նախարարությունում եւ նախարարի խորհրդականի պաշտոնն է զբաղեցնում (Երեւի, Սեյրան Օհանյանին խորհուրդներ է տալիս, թե ոնց խփեն դիվերսանտներին):
Կարծում եմ՝ չարժե Սերժ Սարգսյանի մնացած կադրերին անդրադառնալ. վերջին արտառոց կադրը դոլարով միլիոնատեր Հովհաննես Հովսեփյանն է, որը ողջ կյանքում պետական համակարգում է աշխատել:
Չարժե մյուսներին նշել, քանի որ երկրի վիճակը լավագույնս է ցուցանում ՀՀԿ ղեկավարի կադրային քաղաքականությունը: Չնայած, նրանից այլ բան հնարավոր էլ չէր սպասել:
Ահա՛, հիմա էլ ՀՅԴ-ի գաղափարակից, բայց ժամանակին Վովա Գասպարյանին սեփական ճկույթը նվիրած անձն է համայնք ղեկավարելու: Լրիվ Շաշաստան:
Կադրերը ոչինչ չեն որոշում

Կիմա Եղիազարյան