Լրահոս

01.12.2009 15:05

Շավարշ Քոչարյանը «Комсомольская Правда»–ն կերե՞լ է

Շավարշ Քոչարյանը «Комсомольская Правда»–ն կերե՞լ է

ՀՀԿ 12-րդ համագումարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշել էր, որ այն մարդիկ են մեղադրում իրեն Ղարաբաղի տարածքները հանձնելու համար, ովքեր ցանկանում էին Ղարաբաղն Ադրբեջանի կազմում տեսնել։ Օրեր անց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ 1992թ. մարտի 5-ին «Комсомольская Правда»-ին Լևոն Տեր-Պետրոսյա՛նն է ասել, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում։

Անդրդադառնալով այս հայտարարությանը՝ այսօր «Հայելի» ակումբում ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը նշել է, որ միակ մարդը, ով արդեն 10 տարի է' խոսում է «Комсомольская Правда»-ի այդ համարի մասին, ՀՀ ներկայիս փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն է։

-Բազմիցս ասել է, ես նրան բազմիցս հորդորել եմ այդ «Комсомольская Правда»-ի օրինակը բերել, տալ ինձ։ Նա այդ բանը չի արել. հավանաբար կերել է այդ միակ օրինակը։ Նման բան ես չեմ լսել, տեսել։ Թող հրապարակեն, տեսնենք,- հորդորել է Ա. Արզումանյանը:-Չեմ կարծում, թե 1992թ., երբ Հայաստանի բանակը զբաղված էր Հայաստանի սահմանների պաշտպանությամբ, և երբ ԼՂ-ն ազատագրելու գործընթացում Հայաստանի բանակը բացում էր Լաչինի միջանցքը, ազատագրում էր Շուշին, Հայաստանը որպես լուծում պետք է պատկերացներ Ադրբեջանի կազմում ԼՂ-ի ավտոնոմիան։ Դա անհեթեթություն է։

Ավելին, ՀՀ նախկին արտգործնախարարը նաև հավելել է, որ այդ ժամանակ ՀՀ ԱԺ-ի կողմից որոշում է ընդունված եղել, որով հայաստանյան որևէ պաշտոնյայի արգելվել է որևէ փաստաթուղթ ստորագրել, որը ԼՂ-ն կներառեր Ադրբեջանի կազմում.

-Եվ որևէ հայաստանյան պաշտոնյա այդ որոշմանը հակառակ որևէ գործողություն չի արել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։