Վարդան Օսկանյանի դեմ զազրախոսողները, որոնք շրիշակի տակերից դուրս եկած խավարասերների են նման, երկրորդ «կռուգն են ֆռում»:
Սերժ Սարգսյանը սրանց հանել է շրիշակի տակերից, որ խոսեն նախկին արտգործնախարարի դեմ (համ էլ մի քիչ արեւ տեսնեն):
Երկրում չհայտարարված «Պատվավոր հաճախորդի» մրցույթը շարունակվում է, բայց դե, Անդրանիկ Քոչարյանի տիպի դավալուամերձ բեղավորներն այդ մրցույթում հազիվ թե հաջողություն գրանցեն:
Բաղրամյան 26-ի էս «փորձագետը», որի ասելիքն ու գնահատականները բեսեդկայի մակարդակի զրից են հիշեցնում, արդեն երկրորդ հարցազրույցն է տալիս (ի դեպ, սրա ստեղծած Հ/Կ-ն ոնց որ «Փուչիկ Կարենի» գրանտներով է գործում)՝ ամբախ-զամբախություն սփռելով հերթական լրատվամիջոցի էջերում:
Մարտի 1-ի թեման պրծավ, հիմա հետ է գնացել դեպի 2000 թվական ու այնտեղից նորից վերադարձել է մեր օրեր. հիմա էլ ակնհայտորեն Բաղրամյան 26-ի հուշարարությամբ վերաթարմացրել է «Մեղրին Լաչինով» փոխանակելու կեղծ թեման:
1998 թվականից մինչեւ 2008-ը նույն խավարասերները գոչում-ճչում էին, թե՝ հասե՜ք, Մեղրին ծախում են: Բայց ոնց որ սրանց ինադու՝ տասը տարի Մեղրին մնաց իր տեղում: Բայց հիմա Անդրանիկ Քոչարյանը մտել է «գեոպոլիտիկ հանդերը» ու հայտարարում է, թե Օսկանյանին ակտիվացրել են աշխարհաքաղաքական կենտրոնները, որ նրա միջոցով Մեղրին փոխանակեն Լաչինով:
Իհարկե, փորձառու բանսարկուների ու ստուկաչների հարցազրույցներին չարժե ուշադրություն դարձնել, բայց քանի որ պարզ է, թե «քամին որտեղից է փչում», ստիպված պետք է նայել ու հասկանալ, թե Ա. Քոչարյանի ու նմանների պատվիրատուների ֆանտազիան մինչեւ ուր է հասնում (իրականում դրանց երեւակայությունը վաղուց է արգելակված):
Սրանց նմաններն ամեն ինչի պատասխաններն ուզում են ստանալ Օսկանյանից, բայց ոչ Սերժ Սարգսյանից:
Ա. Քոչարյանը շրիշակի տակից դուրս չէր գալիս ու բառ չէր ասում այն մասին, երբ Սերժ Սարգսյանը գլուխը տմբտմբացնելով լսում էր Ալիեւի նամակն ընթերցող Նազարբաեւին, երբ հայտարարվում էր, որ Աղդամը մեր հայրենիքը չէ, երբ հայտարարվում էր, թե պատրաստ է հանձնել ազատագրված տարածքները Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորության դիմաց ...
Իսկ հիմա շարքային հաճախորդի «անձնուրաց» կեցվածքով, մեղմ ասած, տխմարություններ է դուրս տալիս: Իսկապես, Վարդան Օսկանյանի՝ կուսակցություն ստեղծելու մասին հայտը ստիպել է բոլոր տեսակի թափթփուկներին հանրության առջեւ ավելի ու ավելի բացահայտել իրենց ծախու կերպարը:
Շրիշակի տակից դուրս եկածների «շքահանդեսը»

Կիմա Եղիազարյան