Լիոնել Մեսսին՝ 2009թ. Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ
«Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին դարձավ 2009 թվականի «Ոսկե Գնդակի» դափնեկիր։ Այն շնորհվում է ֆրանսիական France Football ամսագրի կողմից և համարվում է ամենահեղինակավոր անհատական մրցանակը ֆուտբոլիստի համար։
Մեսսին «Բարսելոնայի» 6-րդ ֆուտբոլիստն է, ով արժանացել է այս պատվին։
Երկրորդ տեղը քվեարկման արդյունքում գրավել է «Ռեալի» կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուն, ով արժանացել էր «Ոսկե Գնդակին» նախորդ տարի։ Երրորդ արդյունքը Մեսսիի խաղընկեր՝ Չավիին է։
Հետաքրքիր է, որ Մեսսին առաջին արգենտինացին է, ում շնորհել են այս պատվավոր մրցանակը։ Նա հավաքել 473 ձայն՝ 480 հնարավորից։ Ռոնալդուն, համեմամտության համար, երկու անգամ քիչ ձայն է հավաքել՝ 233։
«Անկեղծ լինեմ, ես գիտեի, որ ֆավորիտ եմ, որովհետև «Բարսելոնան» 2009-ին շատ ավար ուներ։ Բայց ես չէի կարծում, որ նման մեծ առավելությամբ կհաղթեմ։ «Ոսկե Գնդակը» շատ կարևոր է ինձ համար։ Բոլոր այն ֆուտբոլիստները, ովքեր արժանացել են այս մրցանակի՝ հզոր ֆուտբոլիստներ են, իսկ մյուս կողմից՝ մի շարք գերհզոր ֆուտբոլիստներ այդպես էլ չեն արժանացել այդ պատվին։ Ծանր կլինի ևս մեկ այսպիսի մրցաշրջան անցկացնել։ Հուսամ, ինձ մոտ կստացվի նման բարձր մակարդակի վրա շարունակել հանդես գալ։ Բայց երկրորդ տարին անընդմեջ արժանանալ «Ոսկե Գնդակի»՝ դա հեշտ չէ», - հայտնել է Մեսսին՝ France Football-ին տված հարցազրույցում։

Ըստ «armsport.am»-ի