Լրահոս

08.02.2011 16:25


Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳՆ–ները քննարկել են ԼՂ հարցը

Թուրքիայի և Ռուսաստանի փոխարտգործնախարարները խորհրդակցություն են անցկացրել։

Ռուսաստանի արտգործնախարարությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ Մոսկվայում Ռուսաստանի փախարտգործնախարարի քարտուղար Գ. Բ. Կարասինի ու Թուրքիայի արտգործնախարարի առաջին տեղակալ Ֆ. Սինիրլիօղլուի միջև  խորհրդակցություն է տեղի ունեցել։

ԱԳ նախարարների տեղակալները նշել են, թե ռուս-թրքական համագործակցությունը բարձր մակարդակի վրա է, նաև ընդգծել են արտգործնախարարությունների միջև բնականոն և արդյունավետ կապերի առկայությունը։       

Կողմերը քննարկել են միջազգային ու տարածաշրջանային հարցեր՝ ներառյալ իրավիճակը Կովկասում և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը։

 

Այս խորագրի վերջին նյութերը