Տնտեսական

18.03.2016 18:57


Գյուղացիներին սպառնում են զրկել ջրից (տեսանյութ)

Գյուղացիներին սպառնում են զրկել ջրից (տեսանյութ)

Լոռու մարզի Հագվի գյուղի մի խումբ բնակիչներ դիմել էին «Civil Voice» հասարակական կազմերպությանը՝ աջակցելու Սեդվի գետի վրա ՀԷԿ կառուցելու իրենց անհամաձայնությանը: Անարձագանք չթողնելով Հագվիի բնակիչների խնդրանքը «Civil Voice» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները մարտի 17-ին այցելեցին Հագվի համայնք՝ տեղում ծանոթանալու խնդրին, որի ժամանական ակամայից տեղի ունեցավ քննարկում՝ ինչպես համայնքի բնակիչների, այնպես էլ Սեդվի էներգո ՍՊԸ ներկայացուցիչների հետ:

Տեղեկացնենք, որ նշյալ ընկերությունը նախատեսում է կառուցել ՀԷԿ Սեդվի գետի վրա, որը, գյուղացիների պնդմամբ, վտանգում է համայնքի գյուղատնտեսական և անասնապահական գործունեությանը: ՀԷԿ-ի կառուցմանը դեմ արտահայտվեց նաև Հագվիի գյուղապետ Հայկասար Մաիլյանը: Ի դեպ համայնքի բնակիչները վստահեցնում էին, որ պատրաստվում են նախաձեռնել ստորագրահավաք, թույլ չտալու նոր ՀԷԿ-ի կառուցումը:

«Civil Voice» հասարակական կազմակերպությունը գիտակցելով էներգետիկ դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը՝ իր աջակցությունն է հայտնում Հագվիի բնակիչներին՝ սեփական գյուղի գոյության, զարգացման համար մղվող պայքարում:

Այս խորագրի վերջին նյութերը