Լրահոս

01.12.2009 14:14

Թիվ 10 ընտրատարածքում Նիկոլ Փաշինյանը հաղթելու 100 %–անոց հնարավորությո՞ւն ունի

Թիվ 10 ընտրատարածքում Նիկոլ Փաշինյանը  հաղթելու 100 %–անոց  հնարավորությո՞ւն ունի

ՀՀ քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը լրագրողների հետ հանիպման ժամանակ ասել է, թե թիվ 10 ընտրատարածքի ընտրողները ստանձնելու  են երդվյալ ատենակալների դերակատարություն։

-Այնտեղ չեն պարզելու՝ ով է  գաղափարներով ավելի լավը՝ Հմայակ Հովհաննիսյա՞նը, Նիկոլ Փաշինյա՞նը, մարքսիստ Դավիթ Հակոբյա՞նը, թե՞ Ազգային միաբանության թեկնածուն։ Թիվ 10 ընտրատարածքի ընտրողը տալու է վերդիկտը. համարո՞ւմ է մեղավոր, թե՞ չի համարում, որովհետև դատավարություն է ընթանում։ Ես գտնում եմ, որ պետք  է մնան Նիկոլ Փաշինյանը և Ազգային միաբանության  թեկնածուն, որովհետև մարտի 1-ի հետ կապված՝ նրանք ճիշտ հակառակ տեսակետն ունեն։ Սա շարքային ընտրություն չէ,-ասել է նա։

«7օր»-ի այն հարցին, թե ո՞վ է հաղթելու այդ ընտրություններում, Հմայակ Հովհաննիսյանը պատասխանել է հետևյալ կերպ. «Այն բանից հետո, երբ ես Նիկոլ Փաշինյանի օգտին կհանեմ  իմ թեկնածությունը, իսկ ես դա անելու  եմ, ապա այդ դեպքում նրա հաղթանակը դառնում է 100 %-անոց»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։