Ավստրալիայի Սենատի նիստն արդեն մոտ 40 ժամ է, ինչ ընթանում է
Ավստրալիայում արդեն մոտ 40 ժամ առանց ընդմիջման ընթանում է սենատի նիստ՝ ընտրություններում ձայների հաշվառման կանոնների փոփոխման օրինագծի պատճառով:
Ինչպես տեղեկացնում է «LifeNews»-ը, իշխող Լիբերալ-ազգային կոալիցիայի կարծիքով կանոնները պետք է փոփոխվեն՝ միկրոկուսակցությունների ներկայացուցիչներին և անկախ քաղաքական գործիչներին խորհրդարանի վերին պալատ անցնելու ճանապարհին հավելյալ խոչընդոտներ ստեղծելու համար:
Աղբյուրի փոխանցմամբ՝ նման քաղաքական գործիչների հաղթանակը հաճախ շատ բարդ և խճճված համակարգի արդյունք է, երբ պարտված միկրոկուսակցություններին հնարավորություն է ընձեռվում բաշխել իրենց քվեներն այլ միկրոկուսակցությունների միջև:
Եթե օրինագիծը դրվի քվեարկության, ապա այն ընդունվելու է, քանի որ այն պատրաստ են ընդունել ոչ միայն իշխող կոալիցիայի, այլ նաև «կանաչների» կուսակցության ներկայացուցիչները: Սակայն օրինագծի կողմնակիցներին չեն հերիքում ձայներ բանավեճը դադարեցնելու համար:

7or.am