Աշխարհ

18.03.2016 11:15


Հարավային Օսիան ՌԴ կազմ մտնելու համար «հարմար պահի է սպասում»

Հարավային Օսիան ՌԴ կազմ մտնելու համար «հարմար պահի է սպասում»

Մասամբ ճանաչված Հարավային Օսիայի Հանրապետության ղեկավար Լեոնիդ Տիբիլովը հայտարարել է, որ շրջանը «հարմար պահի է սպասում» Ռուսաստանի կազմ մտնելու համար: Այս մասին հայտնում է «Коммерсантъ»–ը։

Տիբիլովի խոսքով՝ ՌԴ իշխանությունները քանիցս ասել են, որ Հարավային Օսիայի հետ հարաբերությունների բնույթը որոշում է հանրապետության ժողովուրդը: Միևնույն ժամանակ, Տիբիլովը նշել է, որ ՌԴ կազմ մտնելուն ուղղված քայլերը պետք է «մտածվեն, հաշվարկվեն և քննարկվեն»: Բացի այդ, նա հավելել է, որ Մոսկվան տեղյակ է այդ հարցի վերաբերյալ տարվող աշխատանքից։

«Երբեմն որոշումներ ընդունելու համար հարկավոր են որոշակի հնարավորություններ կամ հանգամանքներ: Մի քանի տարի առաջ ոչ ոք չէր մտածում, որ Ղրիմում հանրաքվե անցկացնելը հնարավոր կլինի: Սակայն, ինչպես ասում են, երբ աստղերը բարեհաջող դասավորվեցին Ղրիմի և Ռուսաստանի ժողովուրդների համար, այդ որոշումը կայացվեց»,- հայտարարել է Տիբիլովը:

Նա չի բացառել, որ դա կարող է տեղի ունենալ նաև Հարավային Օսիայի հետ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը