ԿԺԴՀ–ն նորից հրթիռներ է արձակել. Ճապոնիան ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել (տեսանյութ)
Հյուսիսային Կորեան մարտի 17–ի՝ լույս 18–ի գիշերը 2 բալիստիկ հրթիռ է արձակել։ Հարավային Կորեայի այդ տեղեկատվությունը հաստատել են նաև ԱՄՆ–ում։ Առաջին հրթիռը՝ ենթադրաբար, գործողության միջին շառավղով, «Նոդոն» տեսակի, արձակվել է ԿԺԴՀ–ի արևմտյան ափից։ 800 կմ թռչելով՝ հրթիռն ընկել է Ճապոնայան ծովը։
20 րոպե հետո իրականացել է երկրորդ բացթողումը։ Սակայն հրթիռը 17 կմ բարձրությունից կորել է ռադարներից։ Սեուլում կարծում են, որ այն կարող էր պայթել օդում։ Այս մասին հայտնում է «Россия 24»–ը։
ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Ջոն Քիրբին Փհենյանին կոչ է արել զերծ մնալ սադրանքներից և կատարել միջազգային պարտավորությունները։
Հրթիռների արձակման կապակցությամբ Ճապոնիայի վարչապեդ Սինձո Աբեն ազգային անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել։
«Մենք վճռականորեն բողոքում ենք Հյուսիսային Կորեայի գործողությունների դեմ։ Մեր կառավարությունը կշարունակի սերտ համագործակցությունը միջազգային հանրության հետ, և մենք խոստանում ենք կոշտ արձագանքել։ Կոչ ենք անում Փհենյանին զսպվածություն ցուցաբերել, սակայն դրա հետ մեկտեղ՝ ամեն ինչ անում ենք՝ պատրաստ լինելու ցանկացած իրավիճակի»,–ասել է վարչապետը։
Չի ուշացել նաև Սեուլի արձագանքը։ Հարավային Կորեայի ազգային միավորման նախարարության ներկայացուցիչ Չոն Ջուն Խին հայտարարել է. «Հյուսիսային Կորեան լավ կանի՝ կենտրոնանա իր քաղաքացիների կյանքը բարելավելու վրա։ Հրահրող այդ գործողությունները վնասում են երկկողմանի հարաբերություններին։ Մեր կառավարությունը պատրաստ է ԿԺԴՀ–ի կողմից ցանկացած սադրանքի»։

7or.am