Հարցազրույց

17.03.2016 13:45


Վարդան Բոստանջյան. «Վարդան Օսկանյանը կարող է մեծ հաջողություն ունենալ»

Վարդան Բոստանջյան. «Վարդան Օսկանյանը կարող է մեծ հաջողություն ունենալ»

ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանի կուսակցական հայտի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով «Vesti.am»-ը զրուցել է ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագիտութան դոկտոր Վարդան Բոստանջյանի հետ:

-Ինչպե՞ս եք վերաբերվում Վարդան Օսկանյանի՝ նոր կուսակցություն ստեղծելու հայտին:

-Շատ դրական եմ վերաբերվում: Վարդան Օսկանյանը պատրաստված, կառավարման համակարգում գտնված մարդ է, քաղաքական մակարդակ ունեցող անձնավորություն է, և այդ հայտը, որ ներկայացնում է, պետք է ողջունել:

-Ինչպե՞ս կգնահատեք Օսկանյանի հնարավորությունները 2017թ. խորհրդարանական ընտրություններում:

-Դա ժամանակն ու կյանքը պետք է ցույց տան: Բոլոր դեպքերում, Վարդան Օսկանյանը, ըստ էության, ճշմարիտ ուղղություններ ոչ թե հիմա է ասում, այլ միշտ բարձրաձայնել է: Պատասխանատու պաշտոն է զբաղեցրել ՀՀ-ում 10 տարի և ազնիվ քաղաքական գործիչ է: Այն փոփոխությունները, որոնց սպասում է գրեթե մեր ամբողջ հասարակությունը, Վարդան Օսկանյանի սկզբունքները, առաջարկությունները, մոտեցումները հենց խոսում են այդ մասին: Կարծում եմ, որ հասարակական-քաղաքական լայն կոնսոլիդացիա եթե տեղի ունենա, բնականաբար, 2017թ. ընտրությունների ժամանակ ինքը կունենա մեծ հաջողություն:

Աղբյուրը՝ «vesti.am»

Այս խորագրի վերջին նյութերը