Ռամզան Կադիրով. «Ժիրինովսկին վերջացած շիզոֆրենիկ և ազգայնամոլ է»
Չեչնիայի ղեկավարը մեկնաբանել է ռուս հայտնի քաղաքական գործչի հայտարարությունները։
ՀԱյտնի է, որ մոտ մեկ ամիս առաջ Ռուսաստանի Դաշնության մի շարք սուբյեկտներում ազգայնական հողի վրա լարվածություն էր նկատվում, և գլխավոր թիրախը կովկասցիներն էին։ Այդ իրադարձությունների կազմակերպիչների թվում էին ռուս հեղինակավոր քաղաքական գործիչներ, այդ թվում և Պետդումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկին, ով կովկասցիների հանդեպ կոշտ դիրքորաշմամբ է առանձնանում։ «ANS» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը խիստ է արտահայտվել Ժիրինովսկու հասցեին։
Կադիրովը նրան մեղադրել է ազգային թշնամանք հրահրելու համար և նշել, թե նա պետք է օրենքի առաջ պատասխան տա։
«Որոշ մարդիկ տարբեր հետաքրքրություններ են հետապնդում Կովկասում և Ռուսաստանում։ Ես նրանց չեմ հասկանում։ Այդպիսի ելույթներ էլի են եղել։ Մեր դեմ ելույթ է ունեցել նաև չակերտավոր պարոն Ժիրինովսկին։ Նա մարդ չէ, նա... Մենք Պետդումա բողոք ենք ուղարկել՝ պահանջելով Ժիրինովսկուն ազատել փոխխոսնակի պաշտոնից։ Այդպիսի մարդիկ չպետք է իշխանությանը մոտ կանգնած լինեն, նման մարդկանցով պետք է իրավազոր մարմինները զբաղվեն։ Նա ազգայնամոլ է, մարդկանց ազգությունների է բաժանում։ Մի խոսքով՝ նա վերջացած շիզոֆրենիկ է։ Ես նրան այդպես եմ, կոչում»,-ասել է Կադիրովը։