Ինչքա՜ն խղճուկ ու ողորմելի եք դուք, Ս.Ս.-ի մարիոնետնե՛ր
Նախկինում ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը համարվում էր KBН: Հիմա դժվար է բնորոշել այդ շոուն:
Այս անգամ ինձ ոչ այնքան զարմացրեց Առաքել Մովսիսյանի (Շմայսի) եւ «Փուչիկ Կարենի» կրքոտ արձագանքը Նիկոլ Փաշինյանի հարցադրումներին (ի վերջո, զարմանալու քիչ բան կա, քանի որ «չաթլախ», «չագուճ ու մեխ» եւ այդ դահլիճում օգտագործվող նմատատիպ բառաֆոնդը հարստացավ «արա՛», «համբալ», «դիշովկա» բառերով):
Ինձ պարզապես զարմացրեց Էդուարդ Շարմազանովի կողմից Նիկոլին շնորհված կոչումը՝ «պատվավոր հաճախորդ»:
Սերժ Սարգսյանն իսկապես անմարդկային է վարվում իր հաճախորդների հետ, իսկ պատվավոր հաճախորդների հետ՝ ավելի անմարդկային:
Ասում է՝ պատվավոր հաճախորդ ջան, գնա, միկրոֆոնի մոտ կանգնիր ու սրտիդ ուզածի չափ ճվա՜, ինչ ուզում ես՝ ասա, իմ անունն էլ տուր ու թեթեւ դոզայով վարկաբեկիր: Մյուս կողմից էլ իր կուսակիցներին է ասում՝ «Ինչքան պետք ա՝ ծաղրեք ու բացահայտեք պատվավոր հաճախորդներին», եւ ոչ միայն նրանց:
Բա հո «պատվավորներին» հենց այնպես չի՞ պահում, սնում ու կերակրում: Նրանք պետք է դիմանան ամեն տեսակ թուքումրի ու խայտառակության, պետք է «պատվով» տանեն անպատվությունը եւ նախատինքը: Այսպիսի խաղի կանոններ է սահմանել Սերժ Սարգսյանը՝ «Դու ինձ, ես քեզ» սկզբունքով: Դու ինձ փրկիր ընդդիմադիրների ճիրաններից, ես քեզ կվճարեմ, հետն էլ հրապարակային կդարձնեմ քո պատվավոր հաճախորդությունը: Էս վերջիններն, ըստ էության, համաձայնել են ՀՀԿ ղեկավարի սահմանած խաղի կանոններին ու գրեթե ամեն օր տարբեր առիթներով վերստին ու կրկին են բացահայտվում, ու իրենց էությամբ ու վարքագծով միանգամայն թափանցիկ դառնում հանրության համար:
Մի ժամանակ խոսում էին, թե մարտի 1-ից հետո տեւական ժամանակ ընդհատակ անցնելուց հետո «հանձնված» Նիկոլի մասին Սերժ Սարգսյանն ասել է՝ «մինչեւ վերջ պետք ա կրի իր պատիժը, իրան ներում-բեկում չկա, քանի որ փողը վերցրել ու խաբել է»: Բայց դե, ՀՀԿ ղեկավարն իր ո՞ր խոսքն է մինչեւ վերջ պահել:
Ինչեւէ, Նիկոլը ժամկետից շուտ դուրս թռավ բանտից՝ հընթացս հասցնելով «հերոսանալ»: Ավա՜ղ, Սերժ Սարգսյանն այդ «հերոսին» մի քանի ժամում սարքեց ծախու արարած, հիմա էլ՝ «պատվավոր հաճախորդ»: Ափսոս, մեղք էր երիտասարդը, դեռ ինչե՜ր կարող էր անել:
Սարգսյանը նույն կերպ էլ վարվեց 2007-ին «Ցախավելների հեղափոխություն» սկսած Ալիկ Արզումանյանի հետ: Այն Ալիկի, որն իր «ցախավելային» մի քանի հեղափոխականներով մարտնչեց միայն Սահմանադրական դատարանի շենքի մատույցներում ու այդպես էլ չհանդգնեց մի երկու կանգառ վերեւ բարձրանալ: Դա արդեն անցյալ տարվա փետրվարին, երբ նախահագական պալատում արաբի շողոմ ժպիտով սեղմեց Սարգսյանի ձեռքը եւ ողջունեց նրա կողմից իրեն պատվավոր հաճախորդների շարքին դասելու կենսական նշանակության իրադարձությունը:
Էս չստացված դիվանագետը կամ պատահմունքով մի պահ արտգործնախարար աշխատած անձը որեւէ կերպ չի հանդգնում քննարկել կամ գնահատել Սերժ Սարգսյանի կադրերին (դեսպանների մասով թեկուզ):
Ողջ աշխարհը ուշաթափվեց՝ տեսնելով եւ լսելով Յուրի Վարդանյանի տեսանյութը (Հայոց ցեղասպանությունը զավեշտական գնահատող շտանգիստի ելույթը), իսկ Սերժ Սարգսյանի դուդուկի տակ ընդդիմադիր խաղացող «դիվանագետ» Ալիկը ծպտուն չհանեց՝ չնկատելու տալով այդ խայտառակությունը (բայց հիմա փրփուրը բերանին խոսում է Օսկանյանի դեմ. հիմա գլխին շաբաշ են թափել, պարում է):
Դե, Բաղրամյան 26-ի հայտնի ֆոտոսեսիայի ժամանակ Ալիկին էլ է զգուշացվել՝ երբ բերանը բացի, երբ փակի: Ինչքա՜ն խղճուկ ու ողորմելի եք դուք, Ս.Ս.-ի մարիոնետնե՛ր:

Կիմա Եղիազարյան