Մեկնաբանություն

17.03.2016 00:05


«Ինստիտուցիոնալ հաճախորդի» տվայտանքները

«Ինստիտուցիոնալ հաճախորդի» տվայտանքները

Մենք արդեն անհանգստանում էինք, թե այս ուր է կորել Նիկոլ Փաշինյանը, և իր «հեղինակավոր» կարծիքը չի հայտնում Վարդան Օսկանյանի հայտարարության վերաբերյալ, երբ ամեն ինչ տեղն ընկավ (բա հո իզո՞ւր չէ սիկտիրի արժանացած Արմեն Աշոտյանը «բալետ» անում «Քաղաքացիական պայմանագրի» համար ու այդ կազմակերպությանը տեսնում ապագա ԱԺ-ում):

ԱԺ միջանցքում տված ասուլիսի ժամանակ այդ թեմայով խոսեց նաև «Քաղաքացիական պայմանագիր» կոչվող կուսակցության ներկայացուցիչ Նիկոլը, բայց ի տարբերություն մյուս դիշովկեքի, նա Սերժ Սարգսյանի հետ համագործակցում է, ոչ թե, այսպես ասած, «անհատական գործընկերության» կարճաժամկետ ծրագրով, այլ «ինստիտուցիոնալ» ձևով («Ռոսիա Մոլում» տեղի ունեցած ֆոտոսեսիան վկա):

Բ26-ի և Նիկոլի (Խաչատուր Սուքիասյանի աջակցությամբ) համագործակցությունն ունի ինչպես մարտավարական, այնպես էլ ռազմավարական բնույթ:

Մարտավարական առումով Նիկոլը պետք է մինչև 2017-ը ապահովի Սերժ Սարգսյանի թիկունքը՝ գեղամյանավարի ընդդիմություն խաղալով, իսկ եթե 2017-ից հետո Սարգսյանի ուզած ձևով խորհրդարան ձևավորվի, ապա Նիկոլն արդեն պետք է գալու «ինստիտուցիոնալ» ընդդիմության կարգավիճակում՝ բիզնես դաշտը ՀՀԿ ղեկավարի ցանկալի տարբերակով սեփականաշնորհելու համար:

Դե իսկ Նիկոլի «քյարն» այս համագործակցության մեջ կրկին պատգամավոր դառնալու հույսն ու կերակրատաշտից բան փախցնելու հնարավորությունն է:

Սերժին պետք է «ինստիտուցիոնալ ընդդիմություն» և քաղաքականությունը էժանագին թամաշայի վերածող ծաղրածու: Նիկոլից հարմար թեկնածու դժվար էլ գտնվեր:

Նիկոլն ուզում է մտնել իշխող կոալիցիա՝ «չերեզ» Հրազդան

Սարգսյանն ուզում է որոշակիորեն ապահովագրվել ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր դաշտում:

Լրիվ կոմֆորտ զգալու և սեփական նեոբոլշևիկյան ծրագրերն իրականացնելու համար նրան «ինստիտուցիոնալ ընդդիմություն» է պետք, այսինքն՝ «ինստիտուցիոնալ հաճախորդ»: Եվ ահա Նիկոլ Փաշինյանը համաձայնել է կատարել այդ ֆունկցիան: Նրան թույլատրված է հայհոյել Սերժ Սարգսյանին, քննադատել նրա ընտանիքի անդամներին, հարձակվել իշխանության տարբեր ներկայացուցիչների վրա, սակայն Նիկոլի գլխավոր առաջադրանքը իշխանության ներսում և իշխանությունից դուրս գտնվող Սերժ Սարգսյանի բոլոր իրական ընդդիմախոսների դեմ կատաղի կռիվ տալն է:

Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ Նիկոլի բեմադրած հնդկական կինոները հետաքրքիր են միայն այդ պահին և չեն կարող ընտրազանգված ապահովել:

Սերժն էլ, Նիկոլն էլ լավ գիտեն, որ ՔՊ-ի պարագայում խորհրդարան անցնելն անհնար է առանց իշխանական օգնության, փողի ու ընտրակեղծարարության որոշակի լծակների: Թամաշան թամաշա, բայց հանրության լայն շրջանակները շատ լավ տեսնում են նեոգեղամյանին:

Նիկոլն այսօրվա Արշակ Սադոյանն է, ում պլեբսը միգուցե հաճույքով է ունկնդրում, բայց երբեք ձայն չի տա, ինչպես որ Սադոյանին ձայն չտվեց: Մանավանդ որ համացանցային լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի միջոցով Նիկոլը վաղուց բացահայտված ական է: Բայց դե Սերժն ուրիշ ռեսուրս չունի. օգտագործում է այն, ինչ կա ձեռքի տակ:

Նա ուզում է Նիկոլին ապագա խորհրդարանում տեսնել, բայց մի կողմից Սուքիասյանն է քցիբություն անում ու ֆինանսապես շատ երես չի տալիս Նիկոլին, մյուս կողմից՝ Սերժը չի կարող իր ընտրակեղծիքների ռեսուրսի մի մասը դնել ՔՊ-ի տակ, որպեսզի այդ կուսակցությանն անցկացնի հաջորդ խորհրդարան:

Ահա այսպիսի տվայտանքների մեջ են ինչպես Նիկոլը, այնպես էլ իր տերերը:

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.: ՔՊ-ական Նիկոլին ԱԺ-ում Շարմազանովը «պատվավոր հաճախորդ» կոչմանն արժանացրեց, իսկ Շմայսն էլ «դիշովկա» անվանեց:

Սա լրիվ Սերժի ոճի մեջ է՝ «երկխոսացնել», հաճախորդացնել, հաճախորդներին քսի տալ «թիմակիցների» դեմ և զուգահեռաբար փչացնել հաճախորդին «թիմակիցների» միջոցով:

Շմայսին խորհուրդ կտայինք շատ չառիթավորվել ու հանկարծ չափը չանցնել, քանզի Նիկոլը Սերժի համար կարևոր հաճախորդ է և ՀՀԿ ղեկավարը ծանր կտանի եթե հանկարծ բան պատահի պետպատվերով այդ ծաղրածուին:

Հ.Գ.-2: Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Խաչատուր Սուքիասյանին ու Վարդան Օսկանյանին: Առաջինի մասով նա «տակտիչնի» շրջանցել է ամոթալի ֆոտոսեսիայի թեման ու դրական արտահայտվել ՍԻԼ գրուպի ղեկավարի մասին, իսկ ահա Օսկանյանին մեղադրել է մարտի 1-ի մասով:

Փաշինյանը նշել է, որ բացառում է մարտի 1-ի հանցագործների ու սպասարկուների հետ համագործակցությունը:

Ուշագրավ է, որ նման բան բացառողը չի բացառում Խաչատուր Սուքիասյանի հետ համագործակցությունը և ընդհանուր ցուցակում հայտնվելը: Եվ դա այն դեպքում, որ երբ Սուքիասյանը դրականորեն է արտահայտվում Ս. Սարգսյանի մասին ու ամբողջությամբ ճամբարափոխ է եղել մարտի 1-ից հետո՝ սպասարկելով ՀՀԿ ղեկավարի «ուրույն» PR-ը: Այսինքն՝ ստացվում է, որ սկզբունքային Նիկոլը մարտի 1-ի հանցագործների ու սպասարկուների հետ բացառում է համագործակցությունը՝ նշելով, որ այդ մարդկանց մեջ տեսնում է Օսկանյանին, բայց սիրով շփվում է մարտի 1-ի թիվ մեկ շահառու Սարգսյանի կողմն անցած ու նրան սպասարկող Սուքիասյանի հետ:

Փաստորեն, Նիկոլը մարտի 1-ի հետ կապ ունեցողների հետ ուղղակի համագործակցությունն ու շփումը բացառում է, բայց միջնորդավորված ձևով հաճույքով համագործակցում ու շփվում է: Մանավանդ որ դա եկամտաբեր բիզնես է:

Հ.Գ.-3: Ինչպես հայտնի է, բերդից դուրս գալուց հետո Սերժ Սարգսյանին պարբերաբար քծնող Սասուն Միքայելյանը, ով ՔՊ-ից է, առաջադրվել է Հրազդանի քաղաքապետի թեկնածու: Թեմային մենք առանձին կանդրադառնանք:

Այս պահին միայն նշենք, որ Սասունն իր շրջապատի մարդկանց միջոցով տարածում է, որ Սերժի հետ պայմանավորված է դրել իր թեկնածությունը: Սա երկու բան կարող է նշանակել՝

1. Իրոք կա նման բան, և Սերժն ուզում է Նիկոլին լծակներ տալ, բայց ոչ թե ՀՅԴ-ի տարբերակով, այլ «ընտրական» մեխանիզմով,

2. Նիկոլենք ուզում են, որ այդպես լինի և ջանք են գործադրում դրա համար, որպեսզի կարողանան Սերժից ընտրակեղծիքի ռեսուրս ստանալ:

Թե որ տարբերակի հետ գործ ունենք, կերևա շատ շուտով:

Մենք տեղում դիտարկումներ ենք անելու և հստակ գնահատական կտանք, թե ինչն ինչոց է: Ամեն դեպքում պարզ է, որ գործ ունենք «ինստիտուցիոնալ հաճախորդների» հետ: Պարզապես հարցն այն է, թե սրանք ինքնամատուցվում են ու փորձում «դաբրո՞» ստանալ, թե՞ նախապես են պայմանավորվել Հրազդանում սպասվող ընտրական գործընթացի հարցում:

Այս խորագրի վերջին նյութերը