Տնտեսական

16.03.2016 18:40


Յոլյանն ուզում է խորությամբ պատկերացնել «Նաիրիտի» խնդիրները

Յոլյանն ուզում է խորությամբ պատկերացնել «Նաիրիտի» խնդիրները

«Նաիրիտի» խնդիրը լուրջ է, որը ծառացել է մեր երկրի առջև: Այս մասին այսօր ՀՀ ԱԺ-ում ասել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը՝ հավելելով, որ «Նաիրիտ» ՓԲԸ-ում առկա վիճակն ուսումնասիրելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ, որը գլխավորում է իր տեղակալ Լևոն Շահվերդյանը:

Ըստ Յոլյանի՝ «Նաիրիտի» հետ կապված խնդիրները բազմաթիվ են, և ինքն ուզում է պատկերացնել, թե որ ուղղությամբ կարող են տանել գործընթացը:

-Ես՝ որպես նախարար, ուզում եմ խորությամբ պատկերացնել այն խնդիրները, որոնք գոյություն ունեն, այն հնարավոր զարգացումները, որոնք կարող են կանխատեսվել,– նշել է նախարարը։

Նախարարի խոսքով՝ ներկայումս բանակցային գործընթացներ են գնում «Ռոստեխ» ընկերության հետ, և մինչև ապրիլի 1-ն ակնկալվում է ստանալ նրանց առաջարկությունները։

Յոլյանը հավաստիացրել է՝ խնդրի առնչությամբ մտադիր է անել առավելագույնը՝ «այն, ինչ ձեռք կտա մեր տնտեսությանն ու ժողովրդին»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը