Լրահոս

01.12.2009 13:26


Արմեն Ռուստամյան. «Միակ ելքը իշխանափոխությունն է լինելու»

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ասել է, որ ԱԺ-ում արձանագրությունների վավերացումը կանխելու համար ստորագրահավաք է սկսվել և հորդորել է, որ բնակիչներից յուրաքանչյուրն իր պատգամավորին արձանագրությունների վավերացմանը դեմ քվեարկելու կոչ անի։

-Ես հավատում եմ, որ ի վերջո սա այն հարցն է, որը վեր է կուսակցական որևէ հարցից՝ լինի Հանրապետական, Բարգավաճ, թե Օրինաց երկիր։ Որևէ կուսակցական առաջին հերթին պետք է առաջնորդվի իր համազգային շահերով։ Եթե դա էլ չեղավ, և Ազգային ժողովը վավերացրեց արձանագրությունները, ես մեր կուսակցության տեսակետն եմ ասում, միակ ելքը՝ արձանագրությունները չեղյալ հայտարարելու ՝ առնվազն ցույց տալու համար, որ իշխանություններն արել են մի բան, որին ժողովուրդը դեմ է և արել է ժողովրդի կարծիքը հաշվի չառնելով, իշխանափոխությունն է լինելու։ Ուրիշ տարբերակ չի մնալու,- ասել է Արմեն Ռուստամյանը։ 

«7or.am»

Այս խորագրի վերջին նյութերը