Լավրով. «Թուրքիայի գործողությունները խոչընդոտում են Սիրիայի հակամարտության կարգավորմանը»
Թուրքիայի գործողությունները խոչընդոտում են Սիրիայի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին: Այս մասին, «ria.ru»–ի փոխանցմամբ, հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։
«Թուրքիայի գործողություններն իրականում ձախողում են և՛ հրադադարի, և՛ հումանիտար օգնության մատակարարման, և՛ քաղաքական գործըթնաց սկսելու հարցերում ձեռնարկվող ջանքերը, որոնք հավանության են արժանացել ՄԱԿ ԱԽ կողմից»,- լրագրողներին ասել է Լավրովը՝ միջազգային հանրությանը կոչ անելով արձագանքել ստեղծված իրավիճակին:
Լավրովը նաև ընդգծել է՝ Թուրքիան խախտում է Իրաքի ու Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:
«Մենք տեղյակ ենք Իրաքի տարածքում թուրքական զինված ուժերի գործողությունների, Սիրիայում քրդական աշխարհազորի դիրքերին Թուրքիայի տարածքից իրականացվող գնդակոծությունների մասին»,- նշել է նախարարը։

7or.am