ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել ճակնդեղագործության թեմայով և առաջարկել է սահմանել ՀՀ պատվավոր ճակնդեղագործի կոչում ու այն շնորհել ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին և Սերժ Սարգսյանին:
Նիստը վարող Էդուարդ Շարմազանովն արձագանքել է Փաշինյանի ելույթին:
«Էնքան պատվավոր կոչումներ կարող ենք շնորհել… «Պատվավոր հաճախորդ», «Պատվավոր բանջարագործ», «Պատվավոր տվայտվող», «Պատվավոր քամի տատանող»… չի կարելի»,- ասել է Շարմազանովը՝ կոչ անելով ավելի համոզիչ լինելու համար վիրավորական կամ սարկազմով արտահայտություններ չանել:
Նկատենք, որ սա արդեն երկրորդ դեպքն է, երբ իշխանական հատվածից Փաշինյանի գործունեության հետ կապված թափանցիկ ակնարկներ են արվում ԱԺ-ում:
Հիշեցնենք, որ առաջինը նախարար Դավիթ Հարությունյանն էր կոչ արել Փաշինյանին կոռեկտ լինել և ջանքեր չթափել՝ ապացուցելու համար, որ ինքը իշխանությունների հետ պայմանավորվածություն չունի: Հարությունյանն ասել էր, որ ինքը հավատում է Փաշինյանի անկեղծ ընդդիմադիր լինելուն:
Ի դեպ, Փաշինայնի համար այսօր շատ արդյունավետ է եղել: Նրան բացի «պատվավոր հաճախորդ» կոչմանն արժանացնելուց՝ ՀՀԿ-ականները նաև «դիշովկա» են անվանել:
Շարմազանովն արձագանքել է Փաշինյանի ելույթին

7or.am