Թուրքիայում կողոպտել են հայ պրոֆեսորի առանձնատունն ու տանջել նրա կնոջը
«Ակօս»–ի փոխանցմամբ՝ Թուրքիայում կողոպտել են 77-ամյա հայ պրոֆեսոր Հակոբ Քոթողյանի առանձնատունը։ Դիմակավորված 3 անձ ներխուժել է նրա տուն, կապել նրա 63-ամյա կնոջ՝ Սյուզան Քոթողյանի ձեռքերն ու ոտքերը՝ պահանջելով հայտնել չհրկիզվող պահարանի գաղտնաբառը։
Երբ կինը հրաժարվել է ասել, հանցագործներն ուժ են կիրառել նրա նկատմամբ և իմացել գաղտնաբառը։
Աղբյուրը նշում է, որ հանցագործները 1.5 մլն լիրա են հափշտակել ու փախուստի դիմել։ Սյուզանը հոսպիտալացվել է։
Կատարվածի կապակցությամբ հետաքննություն է սկսվել։ Ներկայումս ոստիկանները քննում են հարակից բոլոր տեսախցիկների ձայնագրությունները։

7or.am