Ա. Շաբոյան. «Եթե «Ալեքս Գրիգի» կողմից խախտումներ լինեն, կրկին կտուգանվի»
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն ասաց, որ հանձնաժողովին չի հետաքրքրում, թե ովքեր են խախտումներ իրականացնող ընկերությունների սեփականատերերը. հանձնաժողովը ֆիզիկական անձանց չի տուգանում, այլ ընկերություններին:
Հարցին, թե «Hetq.am»-ն օրեր առաջ «Սամվել Ալեքսանյանի կեղծած օղիների եթերային յուղերը մի քանի անգամ գերազանցում են օրիգինալին» վերտառությամբ նյութում անդրադարձել էր պատգամավորին պատկանող օղու գործարանում կեղծվող օղիներին, ինչի մասին Սամվել Ալեքսանյանն ասել է, որ կեղծում են, սակայն աշխատատեղեր են ստեղծում, արդյոք «Ալեքս Գրիգ»-ի գործունեությունը չի՞ մտահոգում Շաբոյանին, վերջինս պատասխանեց. «Այդ ընկերությունը նախկինում մի քանի անգամ տուգանվել է հանձնաժողովի կողմից, եթե խախտումներ լինեն, կրկին կտուգանվի»: Հարցին, թե Շաբոյանը տեղյակ չէ՞, որ խախտումներ են իրականացվում նշված ընկերության կողմից այն դեպքում, երբ Սամվել Ալեքսանյանը չի հերքում, Շաբոյանն ասաց, որ ինքը ոչ ոքի խոսքը չի մեկնաբանում. պարզապես հանձնաժողովը՝ որպես վարչական մարմին, իրավախախտումների հիմքերի առկայության դեպքում պատասխանատվության է ենթարկում տնտեսվարողներին. «Ես չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը, որ ոլորտի: Ներկայացրե՛ք առարկայական»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե առարկայական ներկայացնելը հենց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի գործն է, Շաբոյանն ասաց, որ իրենք հետևում են մամուլին, և բարձրաձայնված խնդիրներն ուսումնասիրվում են:
Հարցին, թե երբ է ուսումնասիրվելու բանանի շուկան, Շաբոյանն ասաց, որ այն մշտապես գտնվում է հանձնաժողովի ուշադրության կետրոնում.«Մշտապես գնագոյացման հաշվարկներ են արվում, ուսումասիրություններ են իրականացվում»:
Լրագրողներին հետաքրքրում էր, թե արդյոք Սամվել Ալեքսանյանը մոնոպոլի՞ստ է, թե՞ ոչ, Շաբոյանն ասաց, որ հանձանաժողովին չի հետաքրքում, թե որ ընկերության սեփականատերն ով է, ինչպիսի կարգավիճակ ունի.«Օրենքի լեզվով մոնոպոլիաներ չկան. կան բնական մենաշնորհներ` «Հայռուսգազարդը», ՀԷՑ, որոնք պետության կողմից կարգավորվում են: Օրենքի լեզվով` մենաշնորհներ չկան, որովհետև օրենքն ասում է 100%: Եթե տնտեսվարողի կշիռը 100% չէ, ապա մնացածը ոչ թե մենաշնորհ են կոչում, այլ գերիշխող ընկերություններ, որոնք կան: Կան շուկաներ, որտեղ կան գերիշխող դիրք ունեցողներ, սակայն դա խախտում, խնդիր չի առաջացնում ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում»:
Հարցին, թե երբ «Մեդոֆֆե» օղի է տեսնում խանութում, Շաբոյանը չի՞ շփոթվում, վերջինս ասաց, որ հանձնաժողովը նախկինում 10-11 վարույթ է հարուցել օղիների գործով, պատասխանատվության է ենթարկվել ընկերությունը, և եթե հիմա էլ լինեն դեպքեր, ապա հանձնաժողովը կուսումնասիրի:
Առարկությանը, թե վարույթ հարուցելուց հետո էլ կրկին խախտումները շարունակվում են, և արդյունք չկա, Շաբոյանը չհամաձայնեց: Նա ասաց, որ արդյունքն այն է, որ հանձանաժողովը պատասխանատվության է ենթարկում ընկերություններին, և ամեն ինչ անում է իր որոշումը պաշտպանելու համար, եթե ընկերությունները դատարանում վիճարկում են. «Հանձնաժողովն օղիների ոլորտում մեծ դատական գործընթացների մեջ է գտնվել, հաղթել է, և այնուհետև որոշումն ուղարկվել է ԴԱՀԿ: Եթե կոնկրետ խնդիր կա` անուն, վայր, դիմե՛ք, ես խոստանում եմ` վարույթներ կհարուցվեն, և դուք կհետևեք».:
«Zham.am»-ի դիտարկմանը, թե եթե կոնկրետ ինչ-որ բանի մասին դիմեն, օրինակ՝ նավթի, հանձնաժողովն ասելու է, որ առևտրային գաղտնիք է, Շաբոյանն ասաց. «Դրանք տարբեր խնդիրներ են, նավթի մասին ունենք խոշոր ընկերություններ, իսկ մրցակից ընկերությունների համար գնային քաղաքականությունը շատ կարևոր է, թե ի՞նչ գնով են ձեռք բերում, ո՞ր մատակարարից և այլն, բայց եթե դուք խանութներում որպես սպառող խախատումներ տեսնում եք, ապա դա առևտրային գաղտնիք չէ»,-ասաց Շաբոյանը:
Ա. Շաբոյան. «Եթե «Ալեքս Գրիգի» կողմից խախտումներ լինեն, կրկին կտուգանվի»
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն ասաց, որ հանձնաժողովին չի հետաքրքրում, թե ովքեր են խախտումներ իրականացնող ընկերությունների սեփականատերերը. հանձնաժողովը ֆիզիկական անձանց չի տուգանում, այլ ընկերություններին:
Հարցին, թե «Hetq.am»-ն օրեր առաջ «Սամվել Ալեքսանյանի կեղծած օղիների եթերային յուղերը մի քանի անգամ գերազանցում են օրիգինալին» վերտառությամբ նյութում անդրադարձել էր պատգամավորին պատկանող օղու գործարանում կեղծվող օղիներին, ինչի մասին Սամվել Ալեքսանյանն ասել է, որ կեղծում են, սակայն աշխատատեղեր են ստեղծում, արդյոք «Ալեքս Գրիգ»-ի գործունեությունը չի՞ մտահոգում Շաբոյանին, վերջինս պատասխանեց. «Այդ ընկերությունը նախկինում մի քանի անգամ տուգանվել է հանձնաժողովի կողմից, եթե խախտումներ լինեն, կրկին կտուգանվի»:
Հարցին, թե Շաբոյանը տեղյակ չէ՞, որ խախտումներ են իրականացվում նշված ընկերության կողմից այն դեպքում, երբ Սամվել Ալեքսանյանը չի հերքում, Շաբոյանն ասաց, որ ինքը ոչ ոքի խոսքը չի մեկնաբանում. պարզապես հանձնաժողովը՝ որպես վարչական մարմին, իրավախախտումների հիմքերի առկայության դեպքում պատասխանատվության է ենթարկում տնտեսվարողներին. «Ես չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը, որ ոլորտի: Ներկայացրե՛ք առարկայական»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե առարկայական ներկայացնելը հենց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի գործն է, Շաբոյանն ասաց, որ իրենք հետևում են մամուլին, և բարձրաձայնված խնդիրներն ուսումնասիրվում են:
Հարցին, թե երբ է ուսումնասիրվելու բանանի շուկան, Շաբոյանն ասաց, որ այն մշտապես գտնվում է հանձնաժողովի ուշադրության կետրոնում.«Մշտապես գնագոյացման հաշվարկներ են արվում, ուսումասիրություններ են իրականացվում»:
Լրագրողներին հետաքրքրում էր, թե արդյոք Սամվել Ալեքսանյանը մոնոպոլի՞ստ է, թե՞ ոչ, Շաբոյանն ասաց, որ հանձանաժողովին չի հետաքրքում, թե որ ընկերության սեփականատերն ով է, ինչպիսի կարգավիճակ ունի.«Օրենքի լեզվով մոնոպոլիաներ չկան. կան բնական մենաշնորհներ` «Հայռուսգազարդը», ՀԷՑ, որոնք պետության կողմից կարգավորվում են: Օրենքի լեզվով` մենաշնորհներ չկան, որովհետև օրենքն ասում է 100%: Եթե տնտեսվարողի կշիռը 100% չէ, ապա մնացածը ոչ թե մենաշնորհ են կոչում, այլ գերիշխող ընկերություններ, որոնք կան: Կան շուկաներ, որտեղ կան գերիշխող դիրք ունեցողներ, սակայն դա խախտում, խնդիր չի առաջացնում ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում»:
Հարցին, թե երբ «Մեդոֆֆե» օղի է տեսնում խանութում, Շաբոյանը չի՞ շփոթվում, վերջինս ասաց, որ հանձնաժողովը նախկինում 10-11 վարույթ է հարուցել օղիների գործով, պատասխանատվության է ենթարկվել ընկերությունը, և եթե հիմա էլ լինեն դեպքեր, ապա հանձնաժողովը կուսումնասիրի:
Առարկությանը, թե վարույթ հարուցելուց հետո էլ կրկին խախտումները շարունակվում են, և արդյունք չկա, Շաբոյանը չհամաձայնեց: Նա ասաց, որ արդյունքն այն է, որ հանձանաժողովը պատասխանատվության է ենթարկում ընկերություններին, և ամեն ինչ անում է իր որոշումը պաշտպանելու համար, եթե ընկերությունները դատարանում վիճարկում են. «Հանձնաժողովն օղիների ոլորտում մեծ դատական գործընթացների մեջ է գտնվել, հաղթել է, և այնուհետև որոշումն ուղարկվել է ԴԱՀԿ: Եթե կոնկրետ խնդիր կա` անուն, վայր, դիմե՛ք, ես խոստանում եմ` վարույթներ կհարուցվեն, և դուք կհետևեք».:
«Zham.am»-ի դիտարկմանը, թե եթե կոնկրետ ինչ-որ բանի մասին դիմեն, օրինակ՝ նավթի, հանձնաժողովն ասելու է, որ առևտրային գաղտնիք է, Շաբոյանն ասաց. «Դրանք տարբեր խնդիրներ են, նավթի մասին ունենք խոշոր ընկերություններ, իսկ մրցակից ընկերությունների համար գնային քաղաքականությունը շատ կարևոր է, թե ի՞նչ գնով են ձեռք բերում, ո՞ր մատակարարից և այլն, բայց եթե դուք խանութներում որպես սպառող խախատումներ տեսնում եք, ապա դա առևտրային գաղտնիք չէ»,-ասաց Շաբոյանը:
Աղբյուրը՝ «Zham.am»