Աշխարհ

15.03.2016 21:45


Նիժնի Նովգորոդի բնակիչը մահացել է՝ տեսնելով՝ ինչպես է իր մեքենան տանում էվակուատորը

Նիժնի Նովգորոդի բնակիչը մահացել է՝ տեսնելով՝ ինչպես է իր մեքենան տանում էվակուատորը

Նիժնի Նովգորոդի բնակիչը մահացել է այն բանից հետո, երբ տեսել է, թե ինչպես է իր մեքենան տանում էվակուատորը։ Դմիտրի Ս.–ի հարազատները համոզված են՝ ավտոսիրահարի սիրտը կանգնել է հենց կատարվածի համար սաստիկ հուզվելու պատճառով։

«Նա երբեք չի բողոքել իր առողջական վիճակից,–պատմում է հանգուցյալի մայրը՝ Տատյանա Ս.–ն,– 2 մետր հասակով առողջ տղամարդ էր։ Առաջին անգամ էր բախվում այն փաստին, որ իր մեքենան պետք է տանեն տուգանային հրապարակ։ 15 տարի մեքենա վարելով՝ նա երբեք ՃՏՊ–ի չի հանդիպել»։

«Lifenews»–ի փոխանցմամբ՝ չնայած տղամարդու մահվանը՝ նրա ավտոմեքենան, այնուամենայնիվ, տարել են տուգանային հրապարակ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը