Լրահոս

01.12.2009 12:05

Համախմբված ուժերը կոչ են ուղղել ՀՀ քաղաքացիներին և համայն հայությանը

ՀՅԴ նախաձեռնությամբ ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման շուրջ համախմբված 14 կուսակցությունները դեկտեմբերի 1-ին «Էրեբունի» բիզնես կենտրոնում հայտարարություն են տարածել՝ վերահաստատելով իրենց պայքարի վճռականությունը։ Հայտարարությունում մասնավորապես արձանագրված է, որ ստեղծված իրավիճակում դեռևս ուշ չէ անհապաղ քայլեր ձեռնարկելու միջոցով շտկել իրադարձությունների զարգացման վտանգավոր ընթացքը։ Մասնավորապես նշվում է, որ Սահմանադրական դատարանը, նկատի ունենալով առնվազն այն, որ արձանագրությունները հակասում են Հայաստանի անկախության հռչակագրով և ՀՀ Սահմանադրությամբ հայոց պետականության հիմնարար սկզբունքներին ու համազգային նպատակներին, և խախտվել է ՀՀ Սահմանադրության 83.5 հոդվածի 9-րդ կետով և միջազգային պայմանագրերի մասին ՀՀ օրենքով սահմանված պայմանագրերի կնքման կարգն ու պայմանները, պարտավոր է այդ արձանագրություններով ՀՀ կողմից ստանձնվող պարտավորությունները ճանաչել ՀՀ Սահմանադրությանը հակասող, իսկ ՀՀ նախագահի կողմից հիշյալ արձանագրությունները Ազգային ժողով ուղարկելու դեպքում խորհրդարանը չպետք է այդ բովանդակությամբ վավերացնի դրանք։ Հայտարարության վերջում ՀՀ բոլոր քաղաքացիներին և համայն հայությանը կոչ է արվում միանալ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման դեմ ուղղված ստորագրահավաքին և իրենց հետագա գործողություններին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։