Աշխարհ

15.03.2016 19:00


Բրեյվիկը ողջունել է դատարանին նացիստական ժեստով (տեսանյութ)

Բրեյվիկը ողջունել է դատարանին նացիստական ժեստով (տեսանյութ)

Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը, ով 2011 թվականին ահաբեկչություն է կազմակերպել Օսլոյում և Ուտոյա կղզում՝ սպանելով 77 մարդու, այսօրվա դատական նիստում ողջունել է ներկաներին նացիստական ժեստով՝ բարձրացնելով իր աջ ձեռքն ուղիղ ափով ներքև:

«The Associated Press»-ի փոխանցմամբ՝ անվտանգության նկատառումներից ելնելով՝ դատական նիստը տեղի է ունեցել Շիեն գաղութի մարզասրահում:

Հիշեցնենք, որ Բրեյվիկի փաստաբանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ բողոք ներկայացնելով իր պաշտպանյալի՝ մենախցում մնալու վերաբերյալ: Ըստ Բրեյվիկի՝ մենախցում իր երկարաժամկետ կալանքը կարելի է հավասարեցնել «խոշտանգումների»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը