«Արձանագրվել են որոշակի դրական արդյունքներ։ Իրական հնարավորություն է ընձեռվել վերջ դնելու բազմամյա հակամարտությանն ու բռնությանը։ Սակայն ահաբեկչության դեմ տարած հաղթանակի մասին խոսելը դեռ վաղ է։ Ռուսական ավիախմբին հանձնարարված է շարունակել ահաբեկիչների օբյեկտներին հարվածներ հասցնելը», –հայտարարել է Պանկովը։

Փոխնախարարը նաև հավելել է՝ ՌԴ զինված ուժերին հաջողվել է «շոշափելի կորուստ հասցնել ահաբեկիչներին, կազմալուծել նրանց կառավարումը և քայքայել զինյալների տնտեսական պոտենցիալը»։

Հիշեցնենք՝ ՌԴ ՌՏՈւ–ի հակաահաբեկչական արշավը Սիրիայում մեկնարկել է սեպտեմբերի 30–ից։ Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է մարտի 15–ից սկսել ռուսական հիմնական ուժերի դուրսբերումը Սիրիայից։

7or.am