ԱՄՆ–ում Մերձավոր Արևելքում քրիստոնյաների, այդ թվում՝ հայերի սպանությունները ցեղասպանություն են որակել
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է թիվ 75 բանաձևը, ըստ որի՝ Մերձավոր Արևելքում քրիստոնյաների սպանությունները հավասարազոր են ցեղասպանության։ Այս մասին հայտնում է ԱՄՆ հայ դատի հանձնախումբը։
Նշվում է, որ պալատը 393 կողմ և 0 դեմ ձայնով միաձայն դատապարտել է «Իսլամական պետության» կողմից Մերձավոր Արևելքում քրիստոնյաների, այդ թվում՝ հայերի, ասորիների, ազգային փոքրամասնությունների՝ եզդիների եւ այլ կրոնական փոքրամասնությունների դեմ հանցագործությունները՝ դրանք ցեղասպանություն որակելով։
«Ամերիկահայերը ողջունում են այսօր ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի քվեարկությունը՝ որպես ԱՄՆ առաջնորդների կողմից հզոր ազդակ ցեղասպանություններին վերջ դնելու համար։ Այդ հարձակումներից շատերն իրականացրել են Մերձավոր Արևելքում Անկարայի դաշնակիցները»,- ասել է Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։
Բանաձևի հեղինակները Ներկայացուցիչների պալատի անդամներ Ջեֆ Ֆորթենբերին և Աննա Էշոն են։

7or.am