Լրահոս

01.12.2009 11:48


Սոս Գիմիշյանը նախագահի ելույթից ոչ մի որոշակի պատասխան չի ստացել

-Այն պատասխանները, որոնք կակնկալեի լսել երկրի իրավիճակի գնահատման, տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ, ոչ մի կոնկրետ պատասխան չեմ ստացել,-«7օր»-ի հետ զրույցում գնահատական տալով ՀՀԿ 12-րդ համագումարում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին՝ ասել է  «Քրիստոնեա-Ժողովրդական Վերածնունդ» կուսակցության  նախագահ Սոս Գիմիշյանը։

Նա ասել է, թե իրեն շատ էր հետաքրքրում ՀՀԿ-ի դիրքորորշումը՝ կապված մարտի 1-ի հետ. «Ակնհայտ էր, որ մարտի 1-ից հետո այդ դեպքերի քաղաքական պատասխանատվությունը կրում են իշխանությունները։ Այս երկու տարվա ընթացքում իրավապահ մարմինների կողմից կատարված գործողություններն ապացուցում են, որ գործը կոծկվել է։ Ակնհայտ է, որ իշխանությունը թաքցրել է դա չբացահայտելը»։

Ինչ վերաբերում է ելույթի տնտեսական հատվածին, ապա Ս. Գիմիշյանն այն գնահատել է որպես բացահայտ խաբեություն։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը