ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Բարաք Օբաման հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են ռուսական հիմնական ուժերի դուրսբերումը Սիրիայից: Այս մասին հայտնում է «vedomosti.ru»-ն՝ Կրեմլի հաղորդագրությանը հղումով։
«Նախագահ Օբաման ողջունել է հրադադարի սկզբից արձանագրված բռնության նվազումը, սակայն նշել է, որ սիրիական կառավարական ուժերի հարձակողական գործողությունները հրադադարը և քաղաքական կարգավորումը վիժեցնելու վտանգ են պարունակում», –նշվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ։
Նախագահները քննարկել են հակամարտության քաղաքական կարգավորմանն առնչվող հետագա քայլերը և ողջունել Ժնևի բանակցությունների վերսկսումը։
«Կողմերն ընդգծել են ՌԴ և ԱՄՆ ներկայացուցիչների ջանքերի համակարգման կարևորությունը հրադադարի պահպանման, արգելափակված բնակավայրեր հումանիտար օգնության մատակարարման և ահաբեկչական խմբավորումների դեմ արդյունավետ պայքարի հարցերում»,–ասվում է Կրեմլի հաղորդագրությունում։
Առաջնորդներն անդրադարձել են նաև ուկրաինական խնդրին. Պուտինը շեշտել է ուկրաինական իշխանությունների կողմից մինսկյան պայմանավորվածություների իրագործման անհրաժեշտությունը։
Նշվում է, որ զրույցը գործնական ու անկեղծ բնույթ է կրել։
Պուտինն ու Օբաման հեռախոսազրույց են ունեցել

7or.am