Աշխարհ

15.03.2016 11:45


Փհենյանը մոդելավորում է Սեուլին հասցվելիք հարվածները (տեսանյութ)

Փհենյանը մոդելավորում է Սեուլին հասցվելիք հարվածները (տեսանյութ)

Հյուսիսային Կորեան պատրաստվում է միջուկային զենքի հերթական փորձարկմանը: Ինչպես տեղեկացնում է «Россия 24»-ը, մոտ ժամանակներս երկրում նախատեսվում է իրականացնել բալիստիկ հրթիռների արձակում: Նման հրահանգ է տվել ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընը: Ըստ նրա` փորձարկումներն անհրաժեշտ են «միջուկային հարվածի հուսալիության մակարդակի բարձրացման համար»:

Հարավային Կորեայի իշխանությունները մտահոգություն են հայտնել, որ Փհենյանը պատրաստվում է հարված հասցնել Սեուլի կարևորագույն օբյեկտներին, իսկ հարձակումը մոդելավորում են հատուկ մակետի վրա:

Աղբյուրի փոխանցմամբ` այդկերպ ԿԺԴՀ-ն արձագանքում է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի` Կորեական թերակղզում անցկացվող համատեղ զորավարժություններին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը