Աշխարհ

15.03.2016 10:15


Քուրդ աշխարհազորայիններ. «Թուրքերը կրակով աջակցում են ԻԼԻՊ–ի գրոհներին» (տեսանյութ)

Քուրդ աշխարհազորայիններ. «Թուրքերը կրակով աջակցում են ԻԼԻՊ–ի գրոհներին» (տեսանյութ)

Սիրիական քրդաբնակ Թիլ Ջիհան քաղաքում կրակոցները չեն դադարում։ Ընդ որում՝ կրակում են Թուրքիայի կողմից։ Բետոնե պատը, որը կանգնեցնում է Անկարան, թույլ է տալիս ռազմական ուժերը կենտրոնացնել Սիրիայի հետ սահմանին։ Սակայն Թուրքիան չի շտապում զենք կիրառել իսկական ահաբեկիչների դեմ։

«LifeNews»–ի նկարահանող խմբին հաջողվել է շփվել տեղաբնակների հետ, որոնք պատմել են՝ թուրքական զորքերը լիովին անտեսում են ԻԼԻՊ–ի ահաբեկիչների ներկայությունը՝ իրենց ողջ ուժն ուղղելով միայն խաղաղ քրդերի դեմ պայքարին։

«Այնտեղ, որտեղ ԻԼԻՊ–ն է, նրանք որևէ արգելափակոց չեն կառուցում, իսկ այնտեղ, որտեղ քուրդ բնակչությունն է, նրանք պատ են կանգնեցնում»,– բողոքել է տեղաբնակներից մեկը։

Ավելին՝ քուրդ աշխարհազորայինների խոսքով՝ Թուրքիան ոչ միայն չի դիպչում իրական ահաբեկիչներին, այլ նաև աջակցում է նրանց կրակով, երբ նրանք սկսում են գրոհել սիրիական քաղաքները։

«Դեմառդեմ երևում է Գրեմիրա քաղաքը՝ սահմանը։ Թուրք զինվորականները կրակ չեն բացում, երբ մենք հարձակվում ենք ԻԼԻՊ–ի զինյալների վրա, իսկ երբ նրանք են գրոհում մեր դիրքերը, թուրքերը սկսում են աջակցել նրանց հարվածներին կրակով»,–պատմել է քուրդ աշխարհազորի մարտիկ Թիրեժը։

Աղբյուրը հիշեցնում է՝ սահմանակից սիրիական քաղաքների բնակիչները զանգվածաբար լքում են իրենց տները Թուրքիայի կողմից կանոնավոր հրաձգությունների պատճառով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը