Աշխարհ

14.03.2016 21:15


Սիրիայում մեկ օրվա ընթացքում հրադադարի ռեժիմը խախտվել է 14 անգամ

Սիրիայում մեկ օրվա ընթացքում հրադադարի ռեժիմը խախտվել է 14 անգամ

Սիրիայում հրադադարի ռեժիմը մեկ օրվա ընթացքում խախտվել է 14 անգամ։ Այս մասին հայտնել են Սիրիայի տարածքում հակամարտող կողմերի հաշտեցումը համակարգող ռուսական կենտրոնից։ Համապատասխան հաղորդագրությունը հրապարակվել է ՌԴ ՊՆ կայքում:

«Մեկ օրվա ընթացքում մարտական գործողությունների դադարեցման ռեժիմը խախտվել է 14 անգամ. Լաթաքիայում՝ 5, Դերաայում՝ 5, Հալեպում՝ 2, Դամասկոսում՝ 1, Համայում՝ 1»,- նշվում է հաղորդագրությունում:

Կենտրոնի տվյալներով՝ իրեն ընդդիմադիր համարող «Ահրար աշ-Շամ» խմբավորումը գնդակոծել է Լաթաքիայի Քլաբա, Քենսաբբա և Ջաբել-Ալաքայա բնակավայրերը։

Դամասկոսի նահանգում հրետակոծվել են Դահեյա ալ-Ասադ, Նուրս և Դուր ալ-Բալյադ բնակավայրերը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը