Ջիգարխանյանն իր ունեցվածքը ժառանգում է երիտասարդ կնոջը
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը իր տունն ու բնակարանը թողնում է երիտասարդ կնոջը՝ Վիտալինային: Այս մասին դերասանը հայտնել է «mk.ru»–ի հետ հարցազրույցում։
«Թող նա լավ ապրի ու իրեն հարմարավետ զգա: Դա միայն ունեցվածքի հարց չէ: Ես դրան շատ լուրջ եմ վերաբերվում. Վիտալինան ինձ այնքան լավ օրեր է նվիրել, որ ես ուզում եմ նրան շնորհակալություն հայտնել դրա համար»,- ասել է Ջիգարխանյանը:
Նշելով իր և կնոջ տարիքները՝ 80 և 37, Ջիգարխանյանը խոստովանել է, որ իրենց կապի մեջ ոչ մի հաշվարկ էլ չկա. պարզապես ինքն է ռոմանտիկ։

7or.am