Սատանովսկի. «Էրդողանն օգտագործել է ողբերգությունն իրավիճակը լարելու համար»
Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին «LifeNews»-ի հետ զրույցում պարզաբանել է` ինչպես է թուրքական հատուկ ծառայություններին հաջողվել այդքան արագ պարզել Անկարայում նախօրեին տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչներին:
Ըստ նրա` դա հնարավոր է անել միայն այն պարագայում, երբ ամեն ինչ նախօրոք հայտնի է: Ընդ որում` Էրդողանն օգտագործել է ողբերգությունն իրավիճակը լարելու համար:
«Եթե ինչ-որ մեկն ահաբեկչությունից մեկ օր անց կամ հաջորդ օրը հայտարարում է մեղավորի անունը, ուրեմն ինքն էլ դա կազմակերպել է», - վստահություն է հայտնել քաղաքագետը` հավելելով, որ այդքան կարճ ժամանակահատվածում հնարավոր չէ գտնել մողավորին:
«Ապա այդ դեպքում ինչո՞ւ չի կանխել: Դա Էրդողանի ստանդարտ սխեման է: Առանցքային պահերին նա հրահանգում է հատուկ ծառայությանը և Հաքան Ֆիդանին ամեն ինչ բարդել քրդերի վրա: Հավանաբար, նա դա արել է իրավիճակի լարման համար. չէ՞ որ նա արդեն փորում է Սիրիայի սահմանամերձ գոտում», - հայտարարել է Սատանովսկին:

7or.am